Խաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է
Միջազգային![Խաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է](/timthumb.php?src=disc/01-07-24/ecc69190a0239ab0ac2235d87cbdf530.jpg&w=780)
«Մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնեցնել 28 տարի»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։
Ըստ Ալիևի․«Ավելի վաղ Հայաստանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն դա անընդունելի է եղել , քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է»։
Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է․ «Խաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Որովհետև Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Սա հայտնի խնդիր է»: