Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը «ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է «ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն.Արթուր Դավթյան

Սպորտ

Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Արթուր Դավթյան

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:

-Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին: Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:

-Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:

-Չորրորդ անգամ եք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում Ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:

-Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:

-Հատկապես վերջին տարիներին Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:

-Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:

-Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Դե, միանշանակ, փորձն է ավելացել:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է…

-(ժպտում է՝ խմբ.) Որքան էլ շատ մասնակցես Օլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:

-Ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ Ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:

-Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք Օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ:

-Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:



Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման ՏկաչենկոԹուրք ֆուտբոլիստի ցուցադրած «Գորշ գայլեր»-ի ժեստի համար ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մոսկվայի ամենածանր մեսիջն ԱրեւմուտքինՆիկոլը շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած փակուղու առաջՈւկրшինական բանակի հերթական տակտիկական պարտությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода