Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը Փարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անեն Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ) Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար «Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրեր

Կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքները

Միջազգային

Ֆրանսիայում հունիսի 30-ին կայացավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին: Նախնական արդյունքների համաձայն, Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը ստացել է 34 տոկոս ձայն, ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» ունի 29 տոկոս ձայն (ի դեպ, այս քաղաքական ուժն է ներկայացնում նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ծագումով հայ Սեբաստիան Դելոգուին), գործող նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը՝ 22 տոկոս: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում Փարիզից տեղեկացրեց ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ եւ ընդգծեց, որ ընտրությունների առաջին փուլում գրանցվել է վերջին 43 տարվա մեջ աննախադեպ մեծ քանակի մասնակցություն:

-  Պարոն Նիկոլյան, ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը:

- Հատկանշական է այն, որ Ֆրանսիայում օրենք կա, ըստ որի, տարեցները, որոնք հիվանդ են, չեն կարող տանից դուրս գալ, իրավունք ունեն երաշխավորել իրենց հարազատներից մեկին, որ իր փոխարեն գնա ընտրատեղամաս եւ քվեարկի իր ուզած քաղաքական ուժի օգտին: Դրա համար ոստիկանությունը պետք է անհրաժեշտ փաստաթուղթ տրամադրի: Ֆրանսիայի ոստիկանությունն աննախադեպ քանակի դիմումներ է ստացել եւ այն աստիճան են հոգնել այդ գործընթացի մասշտաբներից, որ դիմել են կառավարությանն՝ այդ օրենքը սահմանափակելու համար, որովհետեւ ստացվում է, որ ոստիկանությունն իր գործը թողած՝ զբաղվում է ընտրություններով: Միլիոններով մարդիկ էին դիմել ոստիկանություն, որպեսզի անհրաժեշտ փաստաթուղթ ստանան՝ իրենց ընտրելու իրավունքն իրացնելու համար: 

- Ի վերջո, ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը որոշեց ԱԺ-ն ցրել ու նոր արտահերթ ընտրությունների գնալ:

- Շատ հստակ խաղ է:  Նախ չմոռանանք, որ այս ամենին նախորդել էր ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Մակրոնի հանդիպումը: Իսկ դրանից հետո՝ հունիսի 9-ին Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում տեղի ունեցան Եվրախորհրդարանի ընտրություններ, որտեղ առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունն էր: Հիմա Դուք հարց կտաք, թե՝ ի՞նչ կապ ունի սա Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: Շատ խորը մտածված քայլ է, որովհետեւ Մակրոնը հասկանում է, որ Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը, որն ունի նոր երիտասարդ ղեկավար՝ Ժորդան Բարդելան, բավական մեծ ներկայացվածություն արդեն իսկ ունի խորհրդարանում: Եվ եթե «Ազգային միասնություն»-ն ունենա խորհրդարանում մեծամասնություն, ապա կարող է իշխել Ֆրանսիան: Իհարկե, դժվար թե, նրանք դառնան մեծամասնություն, քանի որ հնարավոր է ձեւավորվի կոալիցիա՝ Մակրոնի կուսակցության եւ  ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատի» միջեւ: Նրանք մինչեւ վերջերս ասում էին, թե բոլորս պետք է միավորվենք ընդդեմ Մակրոնի, բայց երբ տեսան, որ Բարդելան առաջ է անցնում, հիմա էլ ասում են, թե պետք է միավորվել ընդդեմ Բարդելայի: Ինչեւէ, այս ընտրություններով Մակրոնը ցույց կտա, թե տեսեք՝ «Ազգային միասնություն»-ը եկավ իշխանության խորհրդարանում, սակայն ոչինչ չկարողացավ անել: Հետեւապես, 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին նրանք պետք է չընտրվեն: Չմոռանանք, որ Ֆրանսիան նախագահական կառավարում ունի եւ կարեւորն այն է, թե ով կզբաղեցնի այդ աթոռը:

- Ֆրանսիայի քաղաքացիները գո՞հ են արտահերթ խորհրդարանական ընտրության առաջին փուլի արդյունքներից:

- Վիճակը շատ լարված է, եւ սա հիշեցնում է նույն պատմությունն, ինչ եղավ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի եւ Մարին Լը Պենի միջեւ ընտրապայքարի ժամանակ: Ֆրանսիացիները Մարին Լը Պենի ազգային կուսակցությունը համարելով ֆաշիստական, թե՝ ֆաշիստները կգան Ֆրանսիան կիշխեն, գնացին ու 82 տոկոսով ընտրեցին Ժակ Շիրակին: Սա չտեսնված երեւույթ էր: Հիմա էլ փորձում են նույնն անել, բոլորը միավորվում են ընդդեմ «Ազգային միասնություն» կուսակցության նոր ղեկավարի՝  Ժորդան Բարդելայի: Այդպես էլ մարդիկ չհասկացան, որ այս քաղաքական ուժը երկրորդ համաշխարհային պատերազմի ֆաշիստների հետ կապ չունի, սերունդներ են փոխվել, եւ խոսքն ազգային պահպանողական ուժի մասին է: Ասեմ, որ վտանգը հետընտրական զարգացումների շատ մեծ է: Դրա համար Ֆրանսիայի մեծ քաղաքաներում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված: Վախենում են, որ երբ ընտրության վերջնական արդյունքները լինեն, տարբեր քաղաքական ուժերի ակտիվիստներ, մուսուլմանական գաղութի ներկայացուցիչներ դուրս գան փողոց: Այս պահին անգամ լուրջ կախատեսումներ կան, որ Ֆրանսիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, ինչպես եղավ Լիբանանում, հատկապես, որ զենք-զինամթերքի ազատ շրջանառություն կա եւ որոշ շրջաններ կան, որտեղ ոստիկանությունն էլ անգամ չի կարող մուտք գործել եւ կարգուկանոն հաստատել:

- Իսկ ո՞ր քաղաքական ուժն է ավելի հայամետ՝ իր արտահայտած դիրքորոշումներում եւ նախընտրական ծրագրերում:

- Չմոռանանք, որ «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավարությունն՝ ի դեմս Մարին Լը Պենի եւ Ժորդան Բարդելայի, միշտ պայքարել են, որ Թուրքիան չմտնի Եվրախորհուրդ: Եվ մեծամասամբ Ֆրանսիայի հայկական գաղութն իր ձայնը տալիս է հենց այս քաղաքական ուժին:  

- Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ իջել է:

- Ֆրանսիայի ժողովուրդը մեծամասամբ հոգնել է Էմանուել Մակրոնի քաղաքականությունից: Երբ նա առաջին անգամ ընտրվեց նախագահ, շատ անսպասելի էր, որովհետեւ  Ֆրանսիայի պատմության մեջ ով եղել է նախագահ, նախ 30-40 տարի քաղաքական պայքարի մեջ է եղել, լուրջ քաղաքական ճանապարհ է անցել: Մինչդեռ Մակրոնը բավական երիտասարդ էր եւ եղել է ընդամենը Rothschild & Cie Banque բանկի ղեկավար, ինչն, ի դեպ, նշանակում է, որ անգլիական լծակի տակ է: Նրա հրաժարականն էին պահանջում «Դեղին ժիլետները»՝ դեռ տարիներ առաջ, որը տապալվեց, քանի որ նրան պահում է ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ու ստիպում, որ նա հայտարարի պատերազմ Ռուսաստանի դեմ: Բայց այս ամենը Ֆրանսիայի ժողովրդին չի հետաքրքրում, երկրում աղքատությունը մեծ չափերի է հասնում, տնտեսական ճգնաժամ կա, սրճարանները դատարկ են, մարդիկ անգամ աղբամաններից ուտելիք են փնտրում: Ու այս իրավիճակում միլիոննավոր գումարներով Ֆրանսիան օգնում է Ուկրաինային, էլ չեմ ասում, որ այնքան զենք-զինամթերք են տվել, որ ֆրանսիական բանակին ոչինչ չի մնացել:  Ահա այս ամենն էլ հանգեցրեց նրան, ինչպիսի արդյունք ունի Մակրոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդըՓարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անենՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ)Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքըԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցերՈր դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода