ԵԱ-Մ17. Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը` բրոնզե մեդալակիրներ
Սպորտ![ԵԱ-Մ17. Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը` բրոնզե մեդալակիրներ](/timthumb.php?src=disc/30-06-24/029918c6c0fc38d8bf0081299ae22b0c.jpg&w=780)
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արտակ Աղաբեկյանը (45 կգ) և Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Աղաբեկյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Եվգենի Շարկովի նկատմամբ։ Գյուլնազարյանը 10-0 հաշվով շանս չտվեց Կևին Բիրհլերին (Շվեյցարիա)։