«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատեր
Միջազգային![«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատեր](/timthumb.php?src=disc/30-06-24/167cc4268aafcb0e5c481fc5d16867a9.jpg&w=780)
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև նախօրեին տեղի ունեցած բանավեճը ցույց տվեց, որ երկիրը կանգնած է մոտալուտ փլուզման առաջ, X սոցցանցում գրել է ձեռնարկատեր և ֆայլերի հոսթինգի խոշորագույն Megaupload ծառայության նախկին սեփականատեր Քիմ Դոտքոմը։
«Երեկ բանավեճը դիտեցին ոչ միայն ամերիկացիները: Ամբողջ աշխարհը դիտում էր նրանց։ <…> Մոտենում է կայսրության վերջը»,- նշել է նա։
Դոտքոմն ընդգծել է, որ այս իրադարձությունից հետո ԱՄՆ կառավարության հեղինակությունն ամբողջությամբ վնասվել է և չի կարող վերականգնվել։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի պատվիրված պատերազմները, շարունակական քարոզչությունը և հոգեպես անառողջ առաջնորդը երկիրը կհասցնեն աղետի։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրությունների մրցավազքում հիմնական մրցակիցներն են պետության ներկայիս ղեկավար դեմոկրատ Բայդենը և Ամերիկայի նախկին առաջնորդ հանրապետական Թրամփը։ Ուրբաթ օրը թեկնածուները հանդիպեցին նախընտրական բանավեճերի առաջին փուլին, որը CNN-ն ուղիղ հեռարձակեց Ատլանտայի իր ստուդիայից: Ելույթի ժամանակ Բայդենը կատաստրոֆիկ ձախողում ունեցավ և վերջում չկարողացավ հեռանալ բեմից առանց կնոջ օգնության։