ԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)
Սպորտ![ԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)](/timthumb.php?src=disc/29-06-24/9bac825911dccb49ed9b78651368a9ca.jpg&w=780)
Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը անակնկալ պարտություն կրեց Շվեյցարիայի հավաքականից 2:0 հաշվով։
Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացած խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, 46-րդ րոպեին Մուրատ Յակինի գլխավորած թիմը խփեց երկրորդ գոլը:
Շվեյցարիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողի դեմ:
Շվեյցարիա՝ - Իտալիա՝ 2-0 (տեսանյութ)