ՌԴ-ն և Իրանը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ
Հասարակություն![ՌԴ-ն և Իրանը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ](/timthumb.php?src=disc/28-06-24/2d798e4a996f54692ce6b65a96e6ab77.jpg&w=780)
Տեղի է ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ալի Բաղերիի հեռախոսազրույցը։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսության հաղորդմամբ՝ կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Շեշտվել է առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը՝ կառուցողական տրամադրված միջազգային դերակատարների աջակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման: