Ուկրաինան պետք է փրկել ԱՄՆ ազդեցությունից. պրոֆեսոր Ջեֆրի Սաքս
Միջազգային![Ուկրաինան պետք է փրկել ԱՄՆ ազդեցությունից. պրոֆեսոր Ջեֆրի Սաքս](/timthumb.php?src=disc/28-06-24/e987f70456e88cf6ad220b73d02949e7.jpg&w=780)
Ամերիկացի հեղինակավոր տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը կոչ է արել` փրկել Ուկրաինան ԱՄՆ ազդեցությունից և հայտարարել է բանակցությունների անհրաժեշտության մասին։ Hill ամսագրի համար հրապարակված հոդվածում նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի փրկությունը հնարավոր է միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում։
Սաքսն ընդգծել է, որ ուկրաինացի շատ քաղաքական գործիչներ սխալմամբ կարծում են, որ ԱՄՆ-ը կփրկի Ուկրաինան Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ իրավիճակն այլ է։ Նա հիշեցրեց, որ 30 տարի առաջ ամերիկացի նեոպահպանողականները որոշեցին օգտագործել Ուկրաինան՝ Ռուսաստանին թուլացնելու համար՝ միջամտելով նրա ներքին գործերին, ընդլայնելով ՆԱՏՕ-ն դեպի արևելք, զենք մատակարարելով և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելով։ Այսինքն, Ուկրաինան ԱՄՆ-ի համար ոչ թե պաշտպանության օբյեկտ է, այլ ընդամենը գործիք է, որն աշխատանքի ընթացքում պետք է հսկայական մաշվածության, միգուցե ընդհուպ` ոչնչացման ենթարկվի:
Տնտեսագետը կարծում է, որ չեզոքությունը կարող է փրկել Ուկրաինան, և շատ տարաձայնություններ կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Նա ընդգծել է, որ նեոպահպանողականների գործողությունները Ուկրաինային դատապարտել են ներկայիս դժվարություններին։