Մեկնարկել են Դիարբեքիրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները
Հասարակություն![Մեկնարկել են Դիարբեքիրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները](/timthumb.php?src=disc/28-06-24/030ef128ba4f68ecfa68feb0589df4ac.jpg&w=780)
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի, հայտնում է ermenihaber-ը:
Հունիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մեկնարկել են 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը, հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած այն բանին, որ ըստ հաշվարկների, վերականգման համար ևս 2 մլն դոլար է անհրաժեշտ:
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանի բարձրացրած աղոթքից հետո։
Նշենք, որ եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց Ցեղասպանության ոճրագործությունից՝ 1915-ից հետո, եկեղեցին ո՛չ կրոնական, և ո՛չ այլ նպատակների համար չի օգտագործվել և այժմ գտնվում է ավերված վիճակում: