Կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքները 236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճել Ռուսները գրավել են եւս մեկ ռազմավարական նշանակության բնակավայր (Քարտեզ) Ժողովրդի արձագանքն էին ստուգում. ԼԳԲՏ շքերթը դարձավ ակցիա, ակցիան էլ՝ խափանվեց Ռուսները Խարկովում խոցել են հերթական գնացքը` բարձված մեծ թվով գերմանական Leopard տանկերով (Տեսանյութ) Ռուսական զորքերը կրկին ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Տորեցկում (MAP) Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար Մեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից

ՀՀ-ն հանձնառու է 1 ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունը և ստորագրել խաղաղության պայմանագիրը

Հասարակություն

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է հուլիսի 1-ին մեկնարկող ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության գերակայությունները՝ շեշտելով ՀՀ հանձնառությունն աջակցելու ՍԾՏՀԿ շրջանակում կառուցողական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ալբանիայի Հանրապետության կառավարությանը՝ նախագահության ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ՍԾՏՀ շրջանակներում երկխոսության ու համագործակցության առաջմղմանն ուղղված ջանքերի համար: Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում նաև Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին և ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության անձնակազմին՝ կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված աշխատանքի և անդամ երկրներին տրամադրված աջակցության համար:

Հավատացած եմ, որ ՍԾՏՀ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման խթանումն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար:

Քանի որ Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը, ես կցանկանայի վերահաստատել մեր հանձնառությունը՝ աջակցելու կառուցողական երկխոսությանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

Կցանկանայի նաև ընդգծել ՍԾՏՀ-ի բոլոր ոլորտներում նախագծերի վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես նշված է «ՍԾՏՀ տնտեսական օրակարգում»: Հայաստանը կշարունակի աջակցել ՍԾՏՀ մանդատի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ Ծրագրերի զարգացման հիմնադրամի միջոցով:

Կարևոր է նշել նաև, որ Հայաստանի նախագահությունը հանդես կգա ՍԾՏՀ կազմակերպության և դրա հարակից մարմինների միջև ավելի ամուր համագործակցության և համակարգման օգտին՝ նպատակ ունենալով բարելավել դրանց համաժամացումը, փոխլրացումը և գործունեության ընդհանուր ներդաշնակեցումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ պետական ​​բյուջեի եկամուտները՝ ավելի քան 91 տոկոսով: Բացի այդ, ստեղծվել է մոտ 200,000 նոր աշխատատեղ՝ արձանագրելով աշխատատեղերի ընդհանուր թվի շուրջ 37 տոկոս աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Առկա է ՍԾՏՀ անդամ մի քանի երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության զգալի աճ։

Տնտեսական աճի վերաբերյալ այս տպավորիչ և հուսադրող թվերի հետ մեկտեղ մենք ստիպված ենք նշել, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար աննախադեպ մարտահրավերները դեռևս առկա են և լրջորեն խաթարում են Սևծովյան տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հասնելու գործում առաջընթացը:

Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից ավելի քան երեք տասնամյակ շրջափակման մեջ են՝ Հայաստանը լիովին գիտակցում է միջազգային իրավունքի վրա հիմնված՝ ներառական և հավասար տարածաշրջանային և միջսահմանային հաղորդակցության խթանման կարևորությունը:

Այս ընկալմամբ է, որ մեր երկիրը կառուցողականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հիման վրա՝ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ինչպես նաև առաջնորդվելով հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ համաձայնեցված 2023թ. մայիսին և հուլիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Հայաստանն անկեղծորեն հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները և ստորագրել Համաձայնագիրը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձելու այս կառուցողական մոտեցումը՝ զերծ մնալով արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելուց։

Հայաստանը նաև հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը։ Այս առումով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ներկայիս դրական ընթացքը պահպանելու և առաջ շարժվելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:

Ձերդ գերազանցություններ,

Լիովին հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի ներուժի իրականացմանը՝ ուղղված Արևելքի ու Արևմուտքի, Հարավի ու Հյուսիսի միջև առևտրային և տրանսպորտային կապերի առաջմղման միջոցով տնտեսական և մշակութային փոխանակումների խթանմանը՝ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ 

Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ վերանորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական գծեր՝ այդպիսով բացելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, և զգալիորեն ընդլայնելով մեր տարածաշրջանի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային ցանցերին: Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հսկայական օգուտներ բերել Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրներին։

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը Կազմակերպության շրջանակներում՝ ուղղված նորարարական և կայուն զարգացմանը։

Վստահ ենք, որ ՍԾՏՀ կանոնադրության մեջ նախանշված սկզբունքներով առաջնորդվող տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, կայունության, բարգավաճման և բարեկեցության ամրապնդմանը։

Շնորհակալություն»:

Հանդիպման արդյունքում ընդունվել են մի շարք բանաձևեր և որոշումներ:

ՍԾՏՀԿ անդամ պետությունները հաջողություն են մաղթել Հայաստանին՝ կառույցում գալիք նախագահության կապակցությամբ: 



Կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքներըԵԱ-Մ17. Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը` բրոնզե մեդալակիրներԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին քառորդ եզրափակիչում է, Բելինգեմը` շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճելՌուսները գրավել են եւս մեկ ռազմավարական նշանակության բնակավայր (Քարտեզ)Ժողովրդի արձագանքն էին ստուգում. ԼԳԲՏ շքերթը դարձավ ակցիա, ակցիան էլ՝ խափանվեցՌուսները Խարկովում խոցել են հերթական գնացքը` բարձված մեծ թվով գերմանական Leopard տանկերով (Տեսանյութ)Ռուսական զորքերը կրկին ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Տորեցկում (MAP)Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումարՄեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակիցԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. ԶաքարյանՆորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՀայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովումԼեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկաՀպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավորԱրցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода