Մ-18 ԵԱ. ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ
Սպորտ![Մ-18 ԵԱ. ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ](/timthumb.php?src=disc/28-06-24/f8bcf9044acb339001dbc3ba3bef6244.jpg&w=780)
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում, Հայաստանի հավաքականի առաջին համար գրոսմայստեր ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆԸ, առաջին խաղատախտակին լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։ Մեր երկրի հավաքականը գրավել է երկրորդ տեղը։ 7-րդ տուրում Հայաստանի թիմը 3։1 հաշվով պարտության էր մատնել ավստրիացիներին ու վաստակել 5,5 թիմային միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իսրայելի հավաքականը, որը վաստակել է 6 միավոր։ Իսրայելը պարտվել էր միայն Հայաստանին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
![](disc/28-06-24/ab33aa1db67c163d202caa037a112bef.jpg)
![](disc/28-06-24/0ec527ab696bd68cd540c47feb07edaf.jpg)