Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո դեմոկրատները քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը. Bild
Միջազգային![Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո դեմոկրատները քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը. Bild](/timthumb.php?src=disc/28-06-24/ee9a32eacbd0ab2e05abe3a02be176e9.jpg&w=780)
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը. այս մասին գրում է գերմանական Bild թերթը:
«Ես իսկապես չգիտեմ, թե նա ինչ ասաց նախադասության վերջում: Եվ ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չի հիշում»,- կատակել է ԱՄՆ նախկին նախագահը։
Այս բանավեճից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում քննարկում է սկսվել այն մասին, թե արդյոք հնարավոր է Բայդենի թեկնածությունը հանել ընտրություններից և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով։ Դրա համար կպահանջվի անձամբ ԱՄՆ նախագահի համաձայնությունը։
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որում վերջնականապես որոշվելու է կուսակցության թեկնածուն, տեղի կունենա օգոստոսին։
Նշենք, որ հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին. այս են վկայում CNN-ի հարցման արդյունքները։
Համաձայն դրա արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։
CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։