«Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալ
Միջազգային![«Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալ](/timthumb.php?src=disc/28-06-24/a9805cc237c98c0386d74d9954068b31.jpg&w=780)
«Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական մեկուկես ժամանոց հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալ։
Ըստ աղբյուրի, բոլորը խելագարվում են, շատերը Դեմոկրատական կուսակցությունից պահանջում են նախագահի թեկնածուի անհապաղ փոփոխություն:
Բանավեճի ժամանակ Դոնալդ Թրամփը Բայդենին մեղադրել է, որ իր օրոք Միացյալ Նահանգները կորցրեց իր հեղինակությունը համաշխարհային ասպարեզում և դարձել «երրորդ աշխարհի երկիր»։
Ըստ Թրամփի, եթե Բայդենը հաղթի ընտրություններում, «ԱՄՆ-ից ոչինչ չի մնա», նա գործող նախագահին անվանեց պատմության ամենավատը։
Նաեւ Թրամփը Բայդենին անվանել է հանցագործ, ով վտանգում է դառնալ դատապարտված հանցագործ որդու հետ միասին` այն բանից հետո, երբ պաշտոնը լքեի։
Նաեւ Թրամփը վստահեցրել է, որ իր ֆիզիկական բարեկեցությունը գերազանց է և առաջարկել է Բայդենին մտավոր կարողությունների թեստ անցնել։
Վերջապես, նախկին նախագահը նշել է, որ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանի հետ հակամարտությունում, եւ ինքը կլուծի Ուկրաինայում հակամարտությունը:
Բայդենը, ինչպես փաստում են փորձագետները, գրեթե ոչ մի հարցում չկարողացավ ռեալ պատասխան տալ մրցակցին: