Բայդենն ու Թրամփը բեմ դուրս եկան առանց իրար ձեռք սեղմելու
ՄիջազգայինԱռաջին նախընտրական բանավեճի մեկնարկին բեմ բարձրանալով, Բայդենն ու Թրամփը ողջունեցին հեռուստադիտողին, բայց ոչ միմյանց։ Նրանք նույիսկ ձեռք չեն սեղմել, ինչը ԱՄՆ-ի պատմության մեջ կարելի է բացառիկ դեպք համարել:
Բանավեճը սկսվեց տնտեսագիտության թեմայով: Բայդենն ասել է, որ Թրամփից ստացել է անմխիթար վիճակում գտնվող տնտեսություն։ Նա հիշեցրել է, որ երբ Թրամփը նախագահ էր, ամերիկացիները «շարունակում էին սպանվել Աֆղանստանում»։
Թրամփն իր հերթին հերքեց իր նախագահության բարձր գնաճը և իր վրա վերցրեց տնտեսական ձեռքբերումները։ Նրա կարծիքով՝ Բայդենի վարչակազմը «ամենավատն էր պատմության մեջ, Բայդենը «քանդեց» սոցիալական ապահովության համակարգը։
Բանավեճը տեղի է ունենում Ատալանտայում՝ CNN-ի կենտրոնակայանում: