Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ) Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին «Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջը Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է

Էդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ Չաքրյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:

Կարո՞ղ ենք համարել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցով էր պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը:

— Փաշինյանն ինչո՞ւ պետք է պայմանավորվի: Հայաստանն ի՞նչ է, Էրդողանի՞ն է ենթարկվում՝ որեւէ պետության անկախության ճանաչման որոշում կայացնելիս: Իսրայելի համար էլ չէ այն միտումը, որ նա Ադրբեջանին է միշտ աջակցել: Պարզապես արդարացնու՞մ եք, թե՞ ոչ. այս կողմից պետք է նայենք: Աշխարհում ավելի քան 100 երկիր, 60 ամերիկյան երկրներ, նույնիսկ Իսպանիան՝ Իսրայելի հարձակումները որակեցին որպես ցեղասպանություն: Ի՞նչ պարտադիր է, որ Փաշինյանը գնա եւ Էրդողանի հետ էլ պայմանավորվի: Չեմ կարծում: Երեւի թե, ընդդիմությունն էլ մեղադրելու բան չունի, եւ այդ ամենից է կառչել:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի պրոթուրքական եւ պրոադրբեջանական դրսեւորումներ է ցուցաբերել, որ գուցե մեղադրելու չէ՞ մարդկանց ունենալ նման կասկածներ:

— Հայաստանի արտաքին քաղաքականությունը պրոադրբեջանական չի եղել: Պրոադրբեջանական է եղել Արցախի Հանրապետության «քնձռոտ» վերնախավի ղեկավարների շարքը: Եթե հիշում եք, Էնթոնի Բլինքենը հրավիրել էր Վաշինգտոն Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպում կազմակերպելու, սակայն դա մերժեցին: Մեծ վայնասուն բարձրացվեց, ղարաբաղյան կլանը ձայնակցեց վայնասունով, հետո Բլինքենն ասաց, որ եթե չեք ուզում Վաշինգտոնում, բերեք երրորդ երկրում կազմակերպենք հանդիպման վայրը: Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպման համար ընդունվեց Բուլղարիան, եւ Ղարաբաղի վիժվածքները դա էլ մերժեցին: Շահրամանյանը ստորագրեց՝ սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետությունը կազմալուծելու մասին հրամանագիրը, սակայն մինչ դեկտեմբերի 1-ը ժամանակ կար: 2,5 ժամ ժամանակ էին տվել, որ ազատեն: Ինչ-որ կար-չկար թողեցին եւ եկան, ու տարօրինակն այն է, որ Հայաստան գալուց հետո նոր սկսել են Ղարաբաղ ազատագրել: Էդ թողեցիք, եկաք, որ ազատագրեք ու նորի՞ց գնաք: Ազատագրել ի՞նչ է նշանակում: Հայաստանը նորի՞ց գնա պատերազմի Ադրբեջանի դեմ, թե՞ ինքը զոհեր տա: Եթե հիշում եք, դիրքերում ղարաբաղցի զինծառայողներին պաշտպանում էին հայաստանցի զինծառայողները: Նրանք էլ զոհվում էին, իսկ ղարաբաղցիները մարդկանց գնում փողոցից թափած խնձորը հավաքելու համար էլի բողոքում էին, կամ ավելի ստոր քայլի էին գնում: Հատուկ հրավիրում էին հողամաս, մի քանի ողկույզ խաղող էին պոկում տալիս էին ձեռքը, հետո գնում բողոքում էին ու մարդկանց բռնում էին: Հենց մեր հայաստանցի զինծառայողներին: Հետո զանգում էին, թե տղան նման բան է արել, որպեսզի գնային մի քանի հազար դոլարով ազատեին: Այդպիսի ստորություն ոչ բոլոր ժողովուրդներն են ունակ, բայց ղարաբաղցիները, որ ասում են հայ չենք, ղարաբաղցի ենք, արդեն չգիտեմ…

Վերադառնանք նախորդ հարցին` ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանը հենց հիմա ճանաչեց Պաղեստինի պետությունը, այլ ոչ թե, օրինակ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:

— Նպատակահարմա՞ր էր Պաղեստին պետության ճանաչումը Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմում: Պատերազմը թողած` պետք է Պաղեստինի անկախությունը ճանաչեր եւ հայտնվեր ծիծաղելի կացության մե՞ջ: Մի պետություն, որն ընկել է պատերազմի մեջ եւ չորս կողմից խեղդում են: Թուրքերը` մի կողմից, թուրքերի բերած սիրիացի վարձկանները` մյուս կողմից եւ այդ ամենը թողած`պետք է անկախություն ճանաչե՞ր:

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը նշել էր, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը՝ լրջագույն հետեւանքների կբերի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այստեղ մահմեդական աշխարհի համակրանքը շահելն է: Թե չէ ուզում է ասել, որ մենք չենք չեղարկելու: Եթե ճանաչում ենք, ապա ճանաչում ենք, եւ դա կմնա որպես մեր արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկը: Մենք մենակ չենք: Ավելի քան 148 երկիր ճանաչել է ու նրանցից մեկն էլ Հայաստանն է: Պաղեստինի անկախությունը ճանաչելն արդեն հասունացել էր: Պաղեստինի խնդիրը պետք է չմոռանանք, որ դեռեւ  1948 թվականին է ծագել, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որ Իսրայելին ճանաչեց՝ ճանաչել էր նաեւ 2 պետության ստեղծումը: Մյուսն էլ Պաղեստինի պետության ստեղծումն էր: Իսրայելը ստեղծվեց, դարձավ պետություն, ճանաչում գտավ, բայց պաղեստինյան պետություն չէր ստեղծվել:

Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Հայաստանը սրանով թիրախավորեց Իսրայելի հայ համայնքին` հաշվի առնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առկա խնդիրները Երուսաղեմում:

— Ինչ ուզում են անեն, Պաղեստինին ճանաչեն, թե` չճանաչեն, Իսրայելի համայնքի դեմ բացասական վերաբերմունք, անգամ թշնամական վերաբերմունք էլ դրսեւորեն, միեւնույնն է, այս ամենը չի թաքցվել երբեւէ: Մարդկանց տներից վտարել, ինչ ստորություն ասես արել են: Հետո մենք չենք կարող Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշել համայնքներով: Դա իրենց քաղաքացիներն են չէ՞, ՀՀ քաղաքացիները չեն: Հետեւաբար, Հայաստանի ինքնուրույն քաղաքականություն որոշողը պետք է իրականացնի իր քաղաքականությունը, այլ ոչ թե նայի, թե վայ այստեղ հայ կա, այնտեղ` չկա: Այժմ բոլորին մենք չենք կարող հաշվի առնել: Այսինքն, դա պարտավորություն չէ Հայաստանի համար, նա ինքը պետք է հարգի իր քաղաքացիների իրավունքները եւ ոչ թե` մենք: Եթե եզրափակենք, ապա պետք է արձանագրենք, որ թվով 148 երկիր ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ուստի` շատ դեպքերում հարց է առաջանում, որ եթե այժմ էլ չճանաչեինք, ապա էլ ե՞րբ: Պահն էլ հարմար է, քանի որ այդ ճանաչման հարցը նաեւ միջազգային օրակարգում է եւ նախընտրելի է, որպեսզի հենց այժմ ճանաչենք, քանի որ այդ շարժումն այլ ժամանակ կմարի եւ, հետեւաբար ամբողջ աշխարհը չի ճանաչի: Այսինքն, էլի եմ շեշտում` պահը հարմար էր ճանաչելու համար:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց էԱղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода