Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
Միջազգային![Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Վրաստանի խորհրդարանի նախագահ](/timthumb.php?src=disc/27-06-24/0490fa1fcbe9dee27a7eef653b14b071.jpg&w=780)
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և հաստատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։
Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը։
Շեշտվել է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցություններին։ Պապուաշվիլու խոսքով՝ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։