Օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ է դարձել: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը,  ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել, ում անվանակոչել են ի պատիվ պապիկի`Տիգրան:

Այս մասին հրապարակում էր արել երգիչը`գրելով հետևյալը.

«Տիգրանիկս լույս աշխարհ եկավ»:

Ավելի ուշ Տիգրանը հրապարակել էր փոքրիկի նոր լուսանկարը, որտեղ երևում էր , որ նա անչափ նման է իր հորեղբորը`Արման Ասատրյանին:

Արդեն մի քանի օր է` ընտանիքի տղամարդիկ իրենց ուրախությունը կիսող երեկոներ են կազմակերպում, ռեստորաններում հարյուրավոր հյուրերով խնջույք են անում ու նշում իրենց զավակի լույս աշխարհ գալը:

Երեկ ևս բացառություն չէր:

Տիգրան և Արամ Ասատրյանները իրենց շուրջն են հավաքել իրենց հարազատներին, ընկերներին և մի լավ ուրախացել են:
Նյութի աղբյուր` https://starnews.am/011828998-2/