Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»
Միջազգային![Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»](/timthumb.php?src=disc/27-06-24/2ff62fd5aa6dd1bd2ee3b1fc5eb0eec5.jpg&w=780)
Իսրայելը ռազմական ներուժ ունի՝ հակամարտության դեպքում Լիբանանը վերադարձնելու «քարի դար», բայց չի ձգտում դա անել: Այս հայտարարությունը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում արել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է Bloomberg-ը։
«Մենք չենք ուզում ներքաշվել պատերազմի մեջ, քանի որ դրանում ոչ մի լավ բան չկա Իսրայելի համար, մենք հնարավորություն ունենք վերադարձնելու Լիբանանը քարե դար, բայց մենք դա չենք ուզում», - ասել է Գալանտը լրագրողներին։ Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաների հետ քննարկել է Գազայի հատվածի վերաբերյալ պլանները Վաշինգտոնի հակամարտությունից հետո։