Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 49-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից չի զեկուցվում 49-ը: Եվս 3 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
- Պետական գույքն օտարելու մասին,
- Արսեն Գևորգի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր: