Խորհուրդ ենք տալիս հրաժարվել ռևանշիստական պատրանքներից. Հաջիևը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին
Միջազգային![Խորհուրդ ենք տալիս հրաժարվել ռևանշիստական պատրանքներից. Հաջիևը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին](/timthumb.php?src=disc/27-06-24/49868144297b6285a83fd0808179b7da.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, հայտարարությունը:
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները այդ երկրի նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման նպատակ ունեն:
Ցավով պետք է արձանագրենք, որ նման հայտարարությունները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածելակերպում ռևանշիստական պատրանքների պահպանման արտացոլումն են, որից խորհուրդ ենք տալիս հրաժարվել»,- ասել է Հաջիևը։