Շատ նման է, որ Սեւաստոպոլի համար առաջին պատասխան Մոսկվան տվեց
Միջազգային![Շատ նման է, որ Սեւաստոպոլի համար առաջին պատասխան Մոսկվան տվեց](/timthumb.php?src=disc/26-06-24/3e87d68cb2e285e9bed9d25976a1dbcf.jpg&w=780)
Հուսիթիները հայտարարել են Արաբական ծովում իսրայելական նավի դեմ իրենց արտադրության հիպերձայնային հրթիռի առաջին կիրառման մասին։
Շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ Անսար Ալլահը նոր բալիստիկ հրթիռով հարձակվել է Արաբական ծովում իսրայելական կոնտեյներային նավի վրա: «Եմենի ռազմածովային ուժերը բարձրորակ գործողություն են իրականացրել Արաբական ծովում իսրայելական MSC Sarah V նավի դեմ: <...> Գործողությունն իրականացվել է նոր բալիստիկ հրթիռի միջոցով, որը ծառայության է անցել փորձարարական փորձարկումների հաջող ավարտից հետո»,- այս մասին Սարիան ասել է հութիների Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Հիպորձայնային հռթիռն իրո՞ք հուսիքներն են արտադրել. նման հավանականություն կա: Այդ տեխնոլոգիան արդյոք Հուսիթների՞նն է. սա արդեն քիչ հավանական է:
Ու չմոռանանք, որ այդ հատվածում մշտապես գործող ամերիկյան ավիակիրները հիպերձայնից պաշտպանության որեւէ շանս չունեն:
Շատ նման է, որ Սեւաստոպոլի համար առաջին պատասխան Մոսկվան տվեց: Եվ նման պատասխանների թիվը միայն կաճի: