Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը «Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին

Եթե առարկություն չունեք Բագրատ սրբազանի թեկնածության վերաբերյալ, ինչո՞ւ իմպիչմենթի գործընթաց չսկսեցիք. Ղազարյան

Ներքաղաքական

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ` ընդդիմադիր երկու խմբակցությունների գործելաոճը խիստ տարակուսելի է, քանի որ մինչ այժմ այն պատճառաբանությունները, որոնք ներկայացվում են սրբազան պայքարի արդյունքում իմպիչմենթի` Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը չսկսելու համար, ի չիք են: Այս մասին նա նշեց «Իրավունք»-ի հետ զրույցում:

— Մինչ այժմ ընդդիմադիր գործիչները, խմբակցությունները երկու հիմնական պատճառ էին բերում՝ այդ գործընթացը չսկսելու համար: Մեկն այն էր, որ իրենք չունեն վարչապետի թեկնածու, քանի որ եթե ունենային, ապա ցանկացած պահի դա կարող էին առաջադրել կամ հայտարարել այդ մասին: Սրբազան պայքարն այդ խնդիրը լուծել է, որովհետեւ Բագրատ սրբազանը հայտարարվել է որպես վարչապետի թեկնածու: Մյուս պատճառը՝ դա փողոցային ճնշման բացակայությունն է, քանի որ նրանք ասում էին, որ մենք կարող ենք դա իրականացնել միայն այն ժամանակ երբ, որ կունենանք հասարակական անհրաժեշտ աջակցություն փողոցում: Մայիսի 9-ի հանրահավաքն այդ խնդիրը լուծել է, քանի որ մարդիկ մեծ թվով եւ հոծ բազմությամբ դուրս էին եկել փողոց` ի աջակցություն այդ պայքարի եւ կարող էր հենց այդ օրը սկսվել անվստահության գործընթաց: Եվ վերջին պատճառը, որն անհրաժեշտ է՝ դա ՔՊ-ական պատգամավորների բացակայությունն է, որն այդ գործընթացին ինչ-որ նոր մի ելք կհաղորդի, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում նման ակնկալիք, եթե վարչապետի թեկնածուն այդ գործընթացը սկսեր:

Այսինքն, քանի դեռ գործընթացը պաշտոնապես չի սկսել՝ ուղղակի տեսականորեն հնարավոր չէ ակնկալել, որ որեւէ այլ պատգամավոր դրան կարող է միանալ: Որպեսզի որեւէ այլ պատգամավոր միանա՝ նախ պետք է այդ գործընթացը սկսել եւ իրենք այն պատճառաբանությունը, որ ներկայացնում էին գործընթացը չսկսելու համար, նույն պատճառաբանությամբ էլ նաեւ նախաձեռնեցին ու փաստացի կերպով նաեւ տապալեցին Ազգային ժողովի արտահերթ նիստը, որով նախատեսում էին ուղերձով դիմել: Ուղերձով դիմում էին Կառավարությանը, որպեսզի գործադիրը հրաժարական տա` շատ լավ իմանալով, որ այդ ուղերձի ընդունման համար՝ անհրաժեշտ է առնվազն 54 կողմ ձայն: Ստացվում է, որ ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները պետք է գային եւ Ազգային ժողովի նիստին մասնակցեին, այլ նաեւ առնվազն 54 պատգամավոր պետք է գնար եւ կողմ քվեարկեր, որպեսզի դա ընդունվեր: Հիմա հարց է առաջանում` եթե իրենք այդ 54-ի հետ պայմանավորվածությունը չունեն, ապա այդ նախաձեռնությունն ինչի՞ են ցուցաբերել: Եթե ունեին ինչո՞ւ դա չէին անում` անվստահության գործընթացով: Անվստահության գործընթացի եւ իրենց նախաձեռնած ուղերձի մեջ երկու սկզբունքային տարբերություն կա: Մեկն այն է, որ առաջին դեպքում եթե անվստահություն են հայտնում, ապա դա պետք է ունենա իրավական հետեւանք: Այսինքն, Փաշինյանին անվստահություն են հայտնում, եւ ընտրվում է նոր վարչապետ եւ երկրորդ` հայտարարությունը, ուղերձը ոչ մի իրավական հետեւանք չի առաջացնի, ու մյուս գործոնն այն է, որ անվստահության գործընթացի սահմանադրական պահանջը վարչապետի թեկնածուի առկայությունն է, իսկ նրա ուղերձի դեպքում ուղղակի թեկնածուի անհրաժեշտություն չկա, քանի որ իրենք ընդամենը դիմում են Փաշինյանին, որպեսզի նա ինքը հրաժարական տա:

Տպավորություն է ստեղծվում, որ չնայած այն բանի, որ բանավոր հայտարարություններով, հանրահավաքներին մասնակցությունը ցուցաբերած իսկապես տեսանելի, ֆունկցիոնալ աջակցության պայմաններում՝ այնուամենայնիվ, միգուցե ընդդիմադիր երկու խմբակցությունները վերապահում ունեն Բագրատ սրբազանի թեկնածության հանդեպ: Դա էլ մինչ այժմ եղած հայտարարություններին չի համապատասխանում: Օրինակ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, քանի որ առաջադրված է Բագրատ սրբազանի թեկնածությունը՝ իրենք անվերապահորեն աջակցում են: «Վերածնվող Հայաստանն» էլ «Հայաստան» դաշինքից դուրս է եկել, մնացել է միայն ՀՅԴ-ն, սակայն ՀՅԴ-ն էլ ասես առարկություն չի ունեցել: Այստեղ հարց է առաջանում` եթե դուք առարկություն չունեք իր թեկնածության վերաբերյալ, ապա ինչու՞ չեք սկսում անվստահության գործընթաց: Այդ իմաստով ինձ համար խիստ տարակուսելի է, եւ ես դրա բացատրությունն, անկեղծ ասած, չունեմ եւ ոչ էլ լսել եմ իրենցից:

Չե՞ք կարծում, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, ապա գոնե մանդատները պետք է վայր դներ:

— Անկեղծ ասած, ես ինքս դրա կողմնակիցը չեմ, քանի որ մանդատը դնելու ֆունկցիոնալ նշանակությունը հետեւյալն է, որ որեւէ պատգամավոր հրաժարվում է իր պարտականությունները կատարել: Այսինքն՝ ինքն իրեն հրաժարական է տալիս: Այդպիսի դեպքեր շատ են եղել: Օրինակ` «Հայաստան» դաշինքից, տեսեք, թե քանի պատգամավոր է իր մանդատը վայր դրել՝ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը, Անդրանիկ Թեւանյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Արթուր Վանեցյանը եւ բազմաթիվ այլ պատգամավորներ: Ստացվում է, որ իրենք հրաժարական են ներկայացրել: Այժմ հարց է առաջանում, թե բոլորով ինչո՞ւ պետք է մանդատները վայր դնեն, իրե՞նք են արդյոք ձախողել: Եթե մանդատները վայր դնելու թեմա կա, ապա դա պետք է արվի ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից, քանի որ հենց իրենք ժողովրդին տված իրենց խոստումները չեն կատարել: Իհարկե, եթե ընդդիմադիր խմբակցությունները մանդատները վայր դնեն, ապա սահմանադրական հակասություն է առաջանում, քանի որ ստացվում է, որ Ազգային ժողովը կազմված կլինի արդեն 71, 72 կամ 73 պատգամավորներից, ինչը Սահմանադրությամբ սահմանված 101 թվից ցածր է: Սահմանադրությամբ ասում է՝ Հայաստանի Ազգային ժողովը կազմված է 101 պատգամավորներից, եւ դա չի ասում ընտրության պահին, այլ` ընտրություններից հետո: Այսինքն, ամեն օրվա դրությամբ՝ մեր խորհրդարանում առնվազն 101 պատգամավոր պետք է լինի: Հիմա եթե բոլոր ընդդիմադիրները եւ նրանց հաջորդող ցուցակի համարները հրաժարվեն այդ մանդատից, ապա թվաքանակը սահմանադրությամբ սահմանված թվից պակաս կլինի, եւ խորհրդարանը կլուծարվի:

Եթե խորհրդարանը լուծարվեց, ապա դրան ի՞նչ պետք է հաջորդի: Ազգային ժողովի արտահերթ ընտրություն, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին, եւ այդ պարագայում գնում են արտահերթ ընտրության, նշանակում է նրան հնարավորություն տալ հերթական անգամ իշխանազավթում իրականացնել եւ իր պաշտոնավարման ժամկետը եւս 5 տարով երկարացնել, ինչն, ի դեպ, արել է ե՛ւ 2018 թվականին, ե՛ւ 2021 թվականին: Այստեղ հարց է առաջանում, թե իմաստը ո՞րն է այժմ նրան հնարավորություն տալ, որպեսզի ինքը եւս մեկ իշխանազավթում կատարի եւ դարձյալ հնարավորություն ունենա կրկին 5 տարի պաշտոնավարման՝ մեկ տարի իրեն անվստահություն հայտնելու հնարավորությունից զրկելու մեխանիզմով: Ընդդիմադիրները, իմ կարծիքով, ոչ թե պետք է մտածեն իրենց մանդատներից հրաժարվելու մասին, այլ իրականացնեն հնարավոր բոլոր քայլերը՝ քաղաքական, կազմակերպչական, հասարակական, որոնք կհասնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելուն: Այս պարագայում ոչ թե իրենք պատգամավորներով հեռանան իշխանությունից, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն վարչապետի պաշտոնից: 2026 թվականին այս խորհրդարանի պատգամավորների լիազորությունների ժամանակահատվածը ավարտվում է, էլ ի՞նչ պետք է մանդատները վայր դնեն: Այսպես թե այնպես, նոր ընտրություն է լինելու: Եթե ոչինչ չփոփոխվեց, ապա 2026 թվականին լինելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններ:

Պարոն Ղազարյան, էլ ի՞նչ կարող է անել այս խորհրդարանը, որ դեռ չի արել:

— Խորհրդարանը մեր երկրում ընտրությունների արդյունքում ձեւավորված միակ քաղաքական մարմինն է: Այսինքն` հանրապետական ընտրություններով ձեւավորված միակ իշխանության մարմինն է: Բոլոր քաղաքական հարցերը լուծում է Ազգային ժողովը, այդ թվում՝ կառավարություն ձեւավորելն ու կառավարությանը անվստահություն հայտնելը: Այս պահին ինչ-որ պարտավոր է անել Ազգային ժողովը՝ ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլ նաեւ իշխանական, վարչապետին անվստահություն հայտնելն է, եւ իրենք պարտավոր են դա իրացնել: Այս քաղաքական պայքարը պետք է ընթանա այդ ուղղությամբ, եւ ինձ համար խիստ տարակուսելի է, որ դեռեւս մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ, երբ Բագրատ սրբազանը մեկ ժամ ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելու համար եւ նա չներկայացրեց այդ հրաժարականը, վերջինս անմիջապես հայտարարեց անվստահություն հայտնելու եւ նրան իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին: Ու կարճ ժամանակ անց՝ սպասելով եւ տեսնելով, որ ընդդիմադիր խորհրդարանական ուժերը այդ գործընթացը չեն նախաձեռնում՝ վարչապետի թեկնածուով, հանրահավաքով հայտարարվեց, թե ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը եւ դառնալ վարչապետի թեկնածու: Բայց Բագրատ սրբազանը կարող է հայտարարել իր պատրաստակամության մասին այդ առաքելությունը ստանձնելու, սակայն ինքն իրեն պաշտոնապես վարչապետի թեկնածու չի կարող առաջադրել: Դա կարող են անել Ազգային ժողովի պատգամավորները՝ եթե սկսեն անվստահություն հայտնելու գործընթաց: Մինչ այժմ դա դեռեւս ոչ ոք չի անում: Այժմ պետք է հենց այս հարցն ուղղել՝ ինչո՞ւ չեն անում: Դա անգործություն է, որը որեւէ բացատրություն չունի:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելԵս անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց էԱղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչՂրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվելԲելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանինԽաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»ՇՏԱՊ. Սաիդ Ջալիլին խոստանում է ջախջախիչ պարտության մատնել Մասուդ Փեզեշկիանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода