Բեռնաթափման օրերն արդյունավետ չեն ավելորդ քաշի դեմ պայքարում․ սննդաբան
Հասարակություն![Բեռնաթափման օրերն արդյունավետ չեն ավելորդ քաշի դեմ պայքարում․ սննդաբան](/timthumb.php?src=disc/26-06-24/1689649f4d9a4dde1f8de49308448019.jpg&w=780)
Բեռնաթափման օրերի արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում գիտականորեն ապացուցված չէ։ Բացի այդ, դրանք որևէ դետոքսիկացնող ազդեցություն օրգանիզմի վրա չեմ ունենում։ Այս մասին «Газета.Ru»-ի հետ զրուցում ասել է բժիշկ-ներզատաբան, սննդաբան Օլգա Չուխաչևան։
Նրա խոսքով՝ կալորիաների կտրուկ սահմանափակումը բարձրացնում է սննդակարգից հետո քաշի վերադարձի հավանականությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ բեռնաթափման օրերից հետո մարդը հաճախ սովորականից շատ է ուտում։
«Բացի այդ, սովապահությունը կամ կալորիաների չափազանց սուր դեֆիցիտը հաճախ ուղեկցվում են թուլությամբ, գլխապտույտով, անքնությամբ, սրտխառնոցով, գլխացավերով ու փորկապությամբ։ Սննդակարգի կալորիականության տևական նվազեցումը 1200 կկալ-ից պակաս ցուցանիշին կարող է հանգեցնել վիտամինների, մակրո- և միկրոտարրերի (օրինակ՝ երկաթի, B9, B12 վիտամինների, կալցիումի) դեֆիցիտի, իսկ կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարման»,- հավելել է Չուխաչևան։