ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին Հոգ տարեք ինքներդ ձեր մասին. հուլիսի 1-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ինչ զրույց է ունեցել Աննան ամուսնու հետ, որից հետո վերջինս դուխավորվել է. Մանրամասներ Հետախույզ ներկայացող Վարդանովը ավագ լեյտենանտի կոչում է ունեցել, Վազգեն Սարգսյանը կոչումազրկել տուն է ուղարկել. Քոչարյան Փարիզը` Օլիմպիական խաղերից 26 օր առաջ. Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին (Տեսանյութ) Ֆրանսիական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով ազգայնականները հաղթում են Մեծ դժբախտությունների ավետաբեր (Տեսանյութ) ԱՄՆ-ում խոսեցին դեմոկրատների լայնածավալ ապստամբության մասին՝ Բայդենին տապալելու համար

Երգչուհի Էնջլը պատրաստվում է կազմակերպել հայտնի տատիկի ցուցահանդեսը. ով է նա

Մշակութային

Հիշո՞ւմ եք լուսահոգի Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգի տեսահոլովակը` Լուսինե Մարտիրոսյանի ռեժիսուրայով, որտեղ մոր կերպարը կերտել է անչափ հայեցի դիմագծերով մի կին՝ իր մեջ ամփոփելով հայուհու ողջ ցավը, կարոտը, տառապանքը: Այո՛, նրա հայացքը դաջվեց ամենքիս հիշողության մեջ, բայց այսօր քչերը գիտեն, որ այդ հայուհին նկարչուհի ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է, ով օրերս բոլորեց 84-ամյակը: Տիկին Լիդայի ընտանիքը մի ողջ աստղաբույլ է: «Իրավունք»-ի հետ զրույցում նա պատմեց դստեր՝ հայտնի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի, թոռան՝ ռեժիսոր, երգչուհի Էնջլի եւ, իհարկե, ամուսնու՝ անվանի կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի մասին: Իսկ մենք պնդեցինք՝ նախ պատմել իր անցած ստեղծագործական բեղուն տարիների մասին:

«ԱՎԳՈՅԻ ԱՎՏՈՄՈԲԻԼ»-ՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑԻ «ՀԱՅՖԻԼՄ»

Տիկին Լիդա, ո՞ր տարիքից սկսեցիք նկարել եւ ինչպե՞ս եկաք այն որոշման, որ պետք է դառնաք նկարչուհի:

— Նկարիչ չեն դառնում կամ որոշում դառնալ, նկարիչ ծնվում են: Բոլոր տարիքներում նկարել եմ: Նույնիսկ շատ վաղ տարիքից էի նկարում, ցեխից քանդակներ էի անում: Դպրոցում ծաղրածուներ էի նկարում ու նվիրում էի: Առհասարակ, այդպիսի նպատակ չի եղել՝ նկարիչ դառնալ, ճարտարապետ էի ցանկանում դառնալ: Գնացի թատերականի նախապատրաստականը, սակայն այնտեղ ընկերներս համոզեցին, ասացին մնա նկարիչ՝ դու նկարիչ ես: Ի դեպ, կուրսում միակ աղջիկն էի՝ բոլորը տղաներ էին:

Դուք անուրանալի ներդրում եք ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայում ու հայկական կինոարտադրությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Կպատմե՞ք այդ տարիների մասին:

— Ես արժանացել եմ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ մրցանակի, տարբեր պետական պարգեւատրումների, սակայն առավել մեծ կոչումը համարում եմ հասարակության վերաբերմունքն այն մնայուն արժեքներին, որոնք, որպես կինոնկարիչ, փոխանցել եմ սերունդներին: Առաջին ֆիլմս, որով սկսեցի, Դիմակ Եսայանի «Ավգոյի ավտոմոբիլն» էր, դրանով մուտք գործեցի «Հայֆիլմ»: Հետո Էռնեստ Մարտիրոսյանն ինձ հրավիրեց Օդեսա՝ միասին աշխատելու «Ուղղագիր» ֆիլմում: Այնուհետ Էռնեստը առաջարկ ստացավ նկարելու «Սարոյան եղբայրները», որն այդ ժամանակ կոչվում էր «Նույն հարկի տակ»: Այդ ընթացքում մենք հասցրել էինք ամուսնանալ եւ մեր առաջնեկն ունենալ՝ Սաշային ու, բնականաբար, ես չէի աշխատում: Այնուհետ Առնոլդ Աղաբաբովն ինձ հրավիրեց, որպես գլխավոր նկարիչ, աշխատել «Շեկ ինքնաթիռ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Կարեն Ջանիբեկյանն էր: Այդպիսով՝ իմ ջանասիրության շնորհիվ հրավերները շատացան:

«ԴՈՎԼԱԹՅԱՆԻ «ԿՈՇՄԱՐ»-ՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՍ ԵՄ ԴԵՐ ՈՒՆԵՑԵԼ»

Այդ տարիները, կարծես, «Հայֆիլմ»-ի ոսկե շրջանն էր: Ո՞ր ֆիլմը կառանձնացնեք, որի վրա աշխատել եք:

— Ամենից կառանձնացնեմ «Նահապետ» ֆիլմը, որը համարում եմ իմ հաջողած ֆիլմերից մեկը: Արդեն երկրորդ երեխաս՝ Լուսինես, ծնվել էր, ով նկարվեց «Նահապետ»-ում՝ կրտսեր աղջկա կերպարում: Այնուհետ եղավ «Կտոր մը երկինքը»՝ Մալյանի հետ, «Ճերմակ անուրջները»՝ Սերգեյ Սարյանի հետ, որոնք մեր դասական ֆիլմերն են: Ավելի ուշ արդեն Աղաբաբովի հետ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի վրա աշխատեցի: Ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի հետ նկարեցինք «Ատամնաբույժն արեւելյանը»: Դա կառանձնացնեմ նրանով, որ մյուզիքլ էր եւ մեծ հնարավորություն տվեց ինձ արտահայտվել գունային երանգներով, գեղեցիկ զգեստներով, որը տարբերվում էր մնացած ֆիլմերից: Կարճ ֆիլմեր էլ ենք նկարել՝ «Ախթամար» եւ այլն: Այնուհետ Վիգեն Չալդրանյանի հետ նկարեցինք «Լռության սիմֆոնիան», Խզմալյանի հետ՝ «Սեւ ու սպիտակը», «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերան, հետո Դովլաթյան Միկայի «Կոշմարը» , որտեղ նույնիսկ ես եմ դեր ունեցել՝ մարմնավորելով մի սեւազգեստ կնոջ: Երբ «Հայֆիլմի» համար սկսվեց ծանր ժամանակաշրջան, Էռնեստ Մարտիրոսյանը, Քարամյանը եւ Ներսես Հովհաննիսյանը որոշեցին նկարել «Բումերանգը»` աղջկաս հետ՝ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի: Նրա հետ տարբեր նկարահանումներ կատարեցինք թե՛ պետական- մշակութային, թե՛ տեսահոլովակային եւ այլն:

Ձեր ամուսնու՝ մեծանուն ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի հետ հե՞շտ էր աշխատել:

Ամենից բարդը հենց նրա հետ էր աշխատելը, որովհետեւ անզիջող էր, ու անկախ այն հանգամանքից, որ ամուսինս էր, միեւնույնն է, պահանջկոտ էր ու սխալներ չէր հանդուրժում:

«2,5 ՏԱՐԵԿԱՆ ԷՐ ԱՂՋԻԿՍ, ԵՐԲ ՆԿԱՐՎԵՑ ԱՂԱԲԱԲՈՎԻ «ՇԵԿ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ»

Միեւնույն ժամանակ լինել մայր, կին, պահանջված կինոնկարիչ, դժվար չէ՞ր՝ այն էլ այդ տարիներին:

— Իսկապես մայրությունը մի երկու տարի խանգարեց ինձ, սակայն միաժամանակ աշխատում էի: Հետաքրքիրն այն է, որ աղջիկս մեծացավ կինոյում: Երկուսուկես տարեկան էր Լուսինեն, երբ ինքը նկարվեց Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռում»: Հետագայում արդեն ինձ հետ միասին ամենուր էր, օգնում էր ինձ, ու այդպես նա ընտրեց ռեժիսորի ուղին, որը դարձավ նրա կյանքի իմաստը, ինչպես նաեւ թոռնուհիս՝ երգչուհի Էնջլն է նաեւ ռեժիսոր ու դերասան:

Դուք նաեւ դասավանդել եք

— Դասավանդում էի Թատերական ինստիտուտում: Բայց քանի որ այդ տարիներին չկար համապատասխան գրականություն, ստիպված եղա ինքս հնարել ու դասավանդեցի ռեժիսորներին, նկարիչներին եւ այլոց:

«ԹԱՏՐՈՆՆ ԱՆԿԱԽ Է, ԻՍԿ ԿԻՆՈՆ ՆԱԵՎ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՍ ՎԱՃԱՌԵԼ»

Մինչ օրս նկարում եք, ինչո՞ւ ցուցահանդեսով չեք ներկայանում հասարակությանը:

— Բազմիցս ներկայացել եմ ցուցահանդեսներով ՝ 60-90 ականներին, սակայն հիմա գուցե տարիքն է, կենցաղն է, չգիտեմ… Առհասարակ, ցուցահանդեսները պայմանական են, չեմ տեսնում այդպիսի սեր դեպի նկարչությունը: Ես ինքս հետեւում եմ ցուցահանդեսներին ու պետք է ցավով արձանագրեմ, որ այն հաճախականությունը չկա: Սակայն թոռնուհիս պլանավորում է ցուցահանդես կազմակերպել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

Ինչպե՞ս կգնահատեք այժմյան հայկական կինոն, առհասարակ՝ հայ մշակույթը:

— Ինչպե՞ս գնահատեմ, երբ ինքս կինոյի մեջ եմ, բայց նաեւ պիտի ասեմ, որ կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... Հիմա «կինոմշակույթը» սերիալային է դարձել, այն ես չեմ համարում կինոմշակույթ: Շատ լավ դերասաններ կան, որոնք աշխատանք չունեն: Թատրոնում գոնե կա թատերական մշակույթ, որովհետեւ թատրոնն անկախ է, իսկ կինոն նաեւ պիտի կարողանաս վաճառել: Ինչ վերաբերում է առհասարակ մշակույթին, ապա պիտի ասեմ, որ մեր նկարչությունը շատ լավ վիճակում է՝ բավականին մրցունակ է ողջ աշխարհում: Էլ չասեմ, որ կան ճյուղեր հեռուստատեսությունում, որտեղ Հայաստանը շատ բարձր դիրքերում է: Խնդիրը հայ կինոյի մեջ է, որովհետեւ կինոն սինթետիկ է: Կինոյում սցենարը պիտի բարձր որակով լինի, էլ չասեմ, որ գումար պիտի լինի լավ դերասանի համար:

Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին:

— Շատ աշխատեն: Հնարավորինս շատ նկարեն, կատարելագործվեն…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ինՀոգ տարեք ինքներդ ձեր մասին. հուլիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարԻնչ զրույց է ունեցել Աննան ամուսնու հետ, որից հետո վերջինս դուխավորվել է. ՄանրամասներՀետախույզ ներկայացող Վարդանովը ավագ լեյտենանտի կոչում է ունեցել, Վազգեն Սարգսյանը կոչումազրկել տուն է ուղարկել. ՔոչարյանՓարիզը` Օլիմպիական խաղերից 26 օր առաջ. Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին (Տեսանյութ)Ֆրանսիական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով ազգայնականները հաղթում ենՄեծ դժբախտությունների ավետաբեր (Տեսանյութ)ԱՄՆ-ում խոսեցին դեմոկրատների լայնածավալ ապստամբության մասին՝ Բայդենին տապալելու համարԲրիտանիայի միջուկային զսպման փորձարկումներն ավարտվել են կատարյալ ձախողմամբ. The New YorkerԲելառուսը կարող է միջուկային զենք օգտագործել «եթե նրա անկախությունը վտանգվի». ԳՇ պետԿարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքներըԵԱ-Մ17. Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը` բրոնզե մեդալակիրներԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին քառորդ եզրափակիչում է, Բելինգեմը` շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճելՄեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Ռուսները գրավել են եւս մեկ ռազմավարական նշանակության բնակավայր (Քարտեզ)Ժողովրդի արձագանքն էին ստուգում. ԼԳԲՏ շքերթը դարձավ ակցիա, ակցիան էլ՝ խափանվեցՌուսները Խարկովում խոցել են հերթական գնացքը` բարձված մեծ թվով գերմանական Leopard տանկերով (Տեսանյութ)Ռուսական զորքերը կրկին ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Տորեցկում (MAP)Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումարԵրեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակիցԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. ԶաքարյանՆորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՀայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովումԼեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկաՀպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավորԱրցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода