Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառ
Հասարակություն![Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառ](/timthumb.php?src=disc/25-06-24/27a238a561aba237a9cdce716a860c2a.jpg&w=780)
Բոտուլիզմի ամենահաճախ հանդիպող տեսակը սննդայինն է, իսկ վարակման ամենատարած աղբյուրը՝ պահածոները, սակայն կարելի է վարակվել նաև ապխտած, աղով մշակված կամ չորացրած ձուկ օգտագործելիս: Այս մասին «Лента.ру»-ի հետ զրույցում ասել է բժիշկ-վարակաբան, մանկաբույժ Եվգենի Շապովալովը:
«Ընդգծեմ, որ բոտուլիզմով կարելի է վարակվել նաև չորացրած, աղով մշակված կամ ապխտած ձկից, եթե պատրաստման գործընթացում արտադրանքը չի ենթարկվել ճիշտ մշակման», - նշել է բժիշկը՝ հավելելով, որ այս դեպքում վարակումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել մթերքն անհատ վաճառողներից գնելուց և ճիշտ պահելը այն՝ սառնարանում, 3 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Տան պայմաններում պահածոներ պատրաստելիս կարևոր է ճիշտ մանրէազերծել տարաները: Բացի այդ, անհրաժեշտ է խուսափել խանութում վաճառվող պահածոներից, եթե դրանք ճիշտ չեն փաթեթավորված, իսկ ուռած կամ վնասված տարաներով արտադրանքն առհասարակ չի կարելի օգտագործել: