Իշխանությունների նպատակը օգտագործվելն է ընդդեմ Ռուսաստանի. Տիգրան Աբրահամյան Թատերական անցուդարձ. ինչ դիտել այս շաբաթ ԲԱՑԱՌԻԿ. Ով է Իրանի նախագահի հավանական հաղթողը. Վերջին տվյալները Իրանից ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել ՌԴ-ն և Իրանը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին Պեսկովը մեկնաբանել է Թրամփի և Բայդենի բանավեճը

Հիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելր

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րի այն քայ­լե­րը, ո­րոնք կա­տա­րեց Միր­զոյ­ան Ա­րո­յի դուք­յա­նը, հեր­թա­կան ան­գամ այն հարցն ա­ռաջ քա­շեց, որ այս մար­դիկ տրա­մա­բա­նութ­յան հետ կապ­ված խնդիր­ներ ու­նեն: Չ­նա­յած, ե­թե մի կա­ռույց ղե­կա­վա­րում է «Օ­մե­գան», դրա քայ­լե­րի տակ ոչ թե տրա­մա­բա­նութ­յուն, այլ` հրա­ման է պետք գտնել: Այն­պես որ, դուք­յան աս­վա­ծը տե­ղին է, քա­նի որ այս կա­ռույցն իր փաս­տա­ցի գոր­ծու­նեութ­յամբ հա­զիվ այդ մա­կար­դա­կին է ձգում, այլ ոչ թե քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յան:

ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԵՐԿՈՒ ՆՈՏԱ

Այդ քայ­լե­րից մե­կը Պա­ղես­տի­նի ճա­նա­չումն էր, ո­րի տակ դրված էր ա­մե­նա­տա­փակ բա­ցատ­րութ­յու­նը, ո­րը կա­րող էր լի­նել. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն ան­կեղ­ծո­րեն շա­հագրգռ­ված է Մեր­ձա­վոր Ար­եւել­քում խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան հաս­տատ­մամբ, հրեա եւ պա­ղես­տին­ցի ժո­ղո­վուրդ­նե­րի միջեւ տեւա­կան հաշ­տութ­յան կա­յաց­մամբ: Մի­ջազ­գա­յին տար­բեր հար­թակ­նե­րում մենք մշտա­պես հան­դես ենք ե­կել պա­ղես­տին­յան հար­ցի խա­ղաղ եւ հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման օգ­տին եւ պաշտ­պա­նում ենք իս­րա­յե­լա-պա­ղես­տին­յան հա­կա­մար­տութ­յան լուծ­ման՝ «եր­կու պե­տութ­յուն» սկզբուն­քը»:

­Լավ, շրջան­ցենք այն ուղ­ղութ­յու­նը, թե` այ Ա­րո, իսկ հա­յե­լու մեջ նա­յե՞լ ես, դու ո՞վ ես, որ մի­ջազ­գա­յին հար­թա­կում ո­րե­ւէ մի «պա­հա­կի» քո կար­ծի­քը գո­նե մի քա­նի վայրկ­յա­նով հե­տաքրք­րի:­Մե­կը, որ ար­դեն չգի­տես երբ­վա­նից խա­ղա­ղութ­յու­նից է խո­սում, բայց այդ­պես էլ դրա վեր­ջը չի ե­րե­ւում: Ու ա­հա հի­մա Ա­րոն ո­րո­շել է «Մեր­ձա­վոր Ար­եւել­քում խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան» հա՞րց լու­ծել կամ դրա լուծ­մա՞­նը մաս­նակ­ցել: Թող­նենք սա` կենտ­րո­նա­նա­լով այլ հար­ցի վրա: Իսկ ո՞րն է հիմ­նա­վո­րու­մը, ու­նե՞ն ան­գամ քիչ թե շատ մա­կե­րե­սա­յին հաշ­վարկ, որ «եր­կու պե­տութ­յուն» սկզբուն­քը ձեռն­տու է Հայաս­տա­նին: Խո­շոր հաշ­վով, կա­րե­լի է Ադր­բե­ջա­նի հա­վա­տա­րիմ բա­րե­կամ եւ զի­նող Իս­րա­յե­լին մի թե­թեւ «կծել»: Բայց հա­նուն ո՞ւմ, Թուրք­իա­յի վե­րահս­կած պա­ղես­տին­յան խմբա­վո­րում­նե­րի՞, ո­րոնք ի­րենց հեր­թին էին 44-օր­յա պա­տե­րազ­մում ա­զե­րի­նե­րի կող­մից: Եր­կուսն էլ մեզ բա­րե­կամ չեն, ա­վե­լին` թշնա­մի են, ու հի­մա մեզ ի՞նչ, թե ինչ­պես կվար­վեն:

­Մի­գու­ցե Ա­րոն (­Նի­կո­լը) լավ քա­ղա­քա­կան դի­վի­դենտ են հա­մա­րում, որ Ի­րա­նից, Թուր­քիա­յից, ա­րա­բա­կան այլ երկր­նե­րից Հա­յաս­տա­նի հաս­ցեին գո­վես­տի խոս­քե՞ր ե­ղան: Բայց ե­թե Պա­ղես­տի­նը ճա­նա­չելն այդ­քան գո­վե­լի է, այդ ին­չո՞ւ են ի­րենց հիմ­նա­կա­նում նա­խընտ­րում «ոտ­քե­րը կախ գցել»: Կամ այս­պես. ե­թե նրանք «ոտ­քե­րը կախ են գցում», հաս­տատ մի ար­գե­լա­կող գոր­ծոն ու­նեն: Այդ դեպ­քում ին­չո՞ւ է Ա­րոն ա­ռաջ վա­զում: Այդ ար­գե­լա՞­կը չի տես­նում, թե՞ պար­զա­պես ինչ-որ մե­կը «խնդրել» է` ճա­նա­չեք, սրանք էլ ճա­նա­չել են: Իսկ այդ վար­կածն էա­պես սրում է այն, որ այս­քան ժա­մա­նակ Պա­ղես­տի­նի մտքով էլ չէր անց­նում, ու հան­կարծ «մեկ օ­րում» ո­րո­շե­ցին գնալ նման ար­մա­տա­կան քայ­լի:

Ո՞վ է խնդրել: Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը մնում է Էր­դո­ղա­նը, թեեւ այլ վար­կած­ներ եւս չենք ու­զե­նա լիո­վին հաշ­վից ա­նել: Սա­կայն այս դեպ­քում նույ­նիսկ «ով է խնդրե­լը» չէ ա­մե­նաէա­կա­նը: Շատ ա­վե­լի լուրջ է, որ սրանք Հա­յաս­տա­նը հասց­րել են մի այն­պի­սի վի­ճա­կի, որ դրսից ե­կած ա­մեն մի խնդրան­քով կա­րող են ար­մա­տա­կան քայ­լե­րի գնալ: Իսկ Նիկոլն այս­քա­նից հե­տո կի­լո­մետ­րա­նոց ճա­ռեր է հնչեց­նում ան­կա­խութ­յան եւ պե­տա­կա­նութ­յան օգ­տին: Ու ստա­նում ենք` «ան­կա­խութ­յուն` վի­լա­յե­թի շրջա­նակ­նե­րում»:

Ու, հա­նուն չգի­տես ին­չի ար­ված այս քայ­լի պատ­ճա­ռով ստա­ցանք Իս­րա­յե­լի բո­ղո­քի նո­տան: Կա­րե­լի է նաեւ ա­սել` թքած, ա­ռանց այդ էլ մեր թշնա­մին է: Բայց սրա­նով Հա­յաս­տանն իր դեմ է հա­նում հա­մաշ­խար­հա­յին հերթա­կա­նութ­յան գո­նե մեկ հատ­վա­ծին: Մի­գու­ցե կա­րե­լի է դրան եւս գնալ, բայց միայն ինչ-որ հստակ շա­հի, այլ ոչ թե Էր­դո­ղա­նի կամ մեկ այլ կող­մի «մա­տե­րի ճտո­ցի»:

Ու միան­գա­մից Ա­րո­յին հա­ջող­վեց շա­լա­կել երկ­րորդ բո­ղո­քի նո­տան`­Բե­լա­ռու­սից, ու նո­րից բա­ցար­ձա­կա­պես պարզ չէ, թե հա­նուն Հա­յաս­տա­նի այդ ո՞ր շա­հի: Պատ­ճառն այն է, որ Ա­րոն ո­րո­շել է հան­դի­պել ոմն Տի­խո­նովս­կա­յա­յի: Մի­գու­ցե նա Ա­րո­յի հա­մար հո­գե­հա­րա­զատ կին է, բան չու­նենք ա­սե­լու: Բայց նա ար­դեն ան­գամ Ա­րեւ­մուտ­քի հա­մար է դար­ձել «մա­րած աբ­լի­գա­ցիա», պար­զա­պես պա­հում են, որ մեկ-մեկ նման հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պեն` ընդգ­ծե­լով այդ հան­դիպ­ման երկ­րորդ կող­մի վատ վե­րա­բեր­մուն­քը Լու­կա­շեն­կո­յի հան­դեպ: Է­ժան տրյուկ է, սրա­նից ան­գամ քիչ-քիչ հրա­ժար­վում են, ու ե­րե­ւի նախ Ա­լե­նին, ա­պա` Ա­րո­յին նման հան­դիպ­ման տա­նե­լը վեր­ջին­ներից կլի­նի:

­Բայց ամ­բողջ հար­ցը սա է` ի­րեն ԱԳ նա­խա­րար հա­մա­րո­ղը կա­րո՞ղ է բա­ցատ­րել, թե հա­նուն Հա­յաս­տա­նի այդ ո՞ր շա­հի էր Տի­խո­նովս­կա­յա­յին հան­դի­պում: Կո­պիտ ա­սած` «քյա­րը ո՞րն է», թե ըն­դա­մե­նը ա­րել է, որ ա­րեւմտ­յան ինչ-որ մի­ջին կար­գի պաշ­տոն­յա իր ան­վան դի­մաց «պտիչ­կա» դնի, թե` նման «հան­ճա­րեղ» օ­պե­րա­ցիա եմ ա­րել: Մ­յուս կող­մից, Լու­կա­շեն­կոն եւս թքած ու­նի` ո՞վ է Տի­խա­նովս­կա­յա­յի հետ հան­դի­պում, ի՞նչ նպա­տա­կով. մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի տակ գտնվող երկ­րի հա­մար սա ո­րե­ւէ խնդիր չէ: Բայց նաեւ դար­ձավ ա­ռիթ, որ Հա­յաս­տա­նին նո­տա տվե­ցին: Ընդ ո­րում, միան­գա­մայն հան­գիստ, դի­վա­նա­գի­տա­կան ձե­ւե­րով, ոչ թե Լու­կա­շեն­կոն հիս­տե­րիա սար­քեց, թե վերջ, էլ Հա­յաս­տան չեմ գնա:

­Միայն թե մեկ տա­րօ­րի­նակ պահ. նո­տան Բե­լա­ռու­սի ԱԳՆ-ում հանձն­վեց ՀՀ գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Նա­րեկ Տի­րա­տուր­յա­նին: Բայց չէ՞ որ Նի­կո­լը սպառ­նում էր` ոչ ին­քը, ոչ էլ որ­եւէ այլ հայ պաշ­տոն­յա չի այ­ցե­լի Բե­լա­ռուս, քա­նի դեռ այն­տեղ նա­խա­գահ է Լու­կա­շեն­կոն: Ինչ որ բա՞ն է դրա­նից հե­տո փոխ­վել, թե՞ Տի­րա­տուր­յա­նը հայ պաշ­տոն­յա չէ:

Որ այս դեպ­քում պատ­վի­րա­տո­ւի դե­րում ա­մեր­կա-բրի­տա­նա­ցի­ներն են, դա ա­սե­լու կա­րիք ան­գամ չկա:

ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Ա­մե­նա­կա­րե­ւոր հե­տե­ւութ­յունն այս եր­կու նո­տա­յից. սրան­ցով հեր­թա­կան ան­գամ ֆիքս­վեց, թե ի­րա­կա­նում ար­տա­քին հար­թա­կում ին­չով են ա­ռաջ­նորդ­վում Նի­կոլն ու Ա­րոն: Ու այդ տրա­մա­բա­նութ­յամբ փոր­ձենք մո­տե­նալ Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յա­նը:

Այս­պես, նման է, որ փոր­ձում է «բա­ցատ­րութ­յուն» մո­գո­նել, ո­րով կկա­րո­ղա­նա «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի ջե­բը գցել» նաեւ իր իսկ քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» բա­ցա­հայտ պրա­վա­լը: Այս­պես, Նի­կո­լի պնդմամբ՝ Ադր­բե­ջանն ա­սում է` դու ինձ չես թո­ղել, որ ես 30 տա­րի ապ­րեմ, ես էլ քեզ չեմ թող­նի, որ դու ապ­րես․ պի­տի վրեժս քե­զա­նից լու­ծեմ, եւ սա ա­մե­նա­մեծ մար­տահ­րա­վերն է, ո­րը պի­տի հաղ­թա­հա­րենք։ Պարզ է, չէ՞. «հան­ցա­վոր նախ­կին­նե­րը» 30 տա­րի «չեն թո­ղել ապ­րել խեղճ» ա­զե­րի­նե­րին, ու հի­մա Ա­լիեւն էլ վրեժ է լու­ժում՝ չստո­րագ­րե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»:

Ու սա­հուն ան­ցում ռուս­նե­րին. «Կան նաեւ մեծ երկր­ներ, մի­ջազ­գա­յին խա­ղա­ցող­ներ, ո­րոնք ա­սում են` մի րո­պե, ոնց թե դու ու­զում ես ապ­րել․ դու ախր ապ­րող ժո­ղո­վուրդ չես, դու տա­ռա­պող ժո­ղո­վուրդ ես, դու պետք է տա­ռա­պես, պետք է գաղ­թես, կո­տոր­վես, մա­քա­ռես, եւ­ այդ ա­մեն ին­չի մի­ջո­ցով պետք է գաս ինձ­նից փրկութ­յուն ա­ղեր­սես, եւ­ ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շա­րու­նա­կես կո­տոր­վել, մա­քա­ռել»: Ինչ­պես միշտ, նրա մոտ սա եւս սո­վո­րա­կան կեղ­ծիք է. ե­թե Նի­կո­լը կա­րող է, թող ցույց տա գո­նե մի քա­նի հա­ջոր­դող տա­րի­ներ, երբ Ռու­սաս­տա­նի կող­մից վերս­տեղծ­ված Հա­յաս­տա­նը «կո­տոր­վել, մա­քա­ռել» է՝ լի­նե­լով այս կամ այն դաշ­նա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ ռուս­նե­րի հետ: Ընդ­հա­կա­ռա­կը, «կո­տոր­վել, մա­քա­ռել» է՝ ինչ-որ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ընկ­նե­լով բրի­տա­նա­կան ա­վանտ­յու­րա­նե­րի խել­քին, ինչ­պես Ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան երկ­րորդ տար­վա մեջ, կամ այս հան­րա­պե­տութ­յան նի­կոլ­յան փու­լում: Էլ չա­սած, որ մին­չեւ Նի­կոլը, Ա­լիե­ւը լա­վա­գույն դեպ­քում մտա­ծում էր ոչ թե վրեժ լու­ծե­լու, այլ՝ գո­նե 5 շրջան հետ ստա­նա­լու հույ­սե­րով՝ պատ­րաստ լի­նե­լով ան­գամ դրա հա­մար վճա­րել:

Ի­րա­կա­նում, բո­լորն են ար­դեն պարզ հաս­կա­ցել՝ Հա­յաս­տանն այս վի­ճա­կում է, ո­րով­հե­տեւ ու­նենք հի­շա­տակ­ված մեթոդ­նե­րով՝ սրա-նրա «խնդրանք­նե­րով» ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րող իշ­խա­նա­կան հա­մա­կարգ: Ու այդ ի­րա­վի­ճա­կում, որ­քան էլ հեր­թա­կան հրա­ման­նե­րով շա­րու­նա­կես հա­րա­բե­րութ­յուն­ներ փչաց­նել սրա-նրա հետ, խո­շոր հաշ­վով, ո´չ մեր տե­ղա­կան խուն­տա­յին է բան տա­լու եւ ո´չ­ էլ նրա տե­րե­րին, ո­րոնց մտա­վոր պո­տենց­իա­լի ցու­ցիչն այ­սօր Բայ­դենն է: Ու մյուս կող­մից. շատ ա­վե­լի բարձր մտա­վոր պո­տենց­իալ ու­նե­ցող Հեյ­դա­րո­վի­չի ա­րարք­նե­րը «վրե­ժի զգա­ցո­ղութ­յամբ» բա­ցատ­րե­լը, մեղմ ա­սած, ծի­ծա­ղե­լի է: Նա, եւս մեկ ան­գամ կրկնենք, վա­ղուց է ներ­կա­յաց­րել տես­լա­կան, թե որ դեպ­քում կգնա պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման. ե­թե կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման մա­սը հա­մա­պա­տաս­խա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րին, ո­րի տակ, նո­րից ֆիք­սենք, նաեւ նույն Նի­կո­լի ստո­րագ­րութ­յունն է: Իսկ ա­հա Նի­կո­լին էլ ա­մեն ան­գամ թար­մաց­ված ձե­ւով ար­գե­լա­կում է նման բան ստո­րագ­րել: Մ­նա­ցա­ծը հե­քիաթ­նե­րի դաշ­տում է, ան­կախ նրա­նից, թե Նի­կո­լը հեր­թա­կան հե­քիա­թին ինչ շա­րադ­րանք կտա: Կա´մ­ այն­պես ստո­րագր­վում է շատ ա­րագ, կա´մ­ այս­պես չի ստո­րագր­վե­լու. ա­հա միակ բա­նա­ձե­ւը: Իսկ նի­կոլյ­ան հույ­սե­րը, թե Ա­րեւ­մուտքն Ա­լիե­ւին կպար­տադ­րի, էլ ա­վե­լի ծի­ծա­ղե­լի են, քան նրա հե­քիաթ­նե­րը: Լավ, այս­պես ա­մառն էլ ձգեց, հե­տո՞… Այ, հենց այդ հե­տոն է նրա հիմ­նա­կան խնդի­րը, այլ ոչ թե Բագ­րատ սրբա­զա­նի ոչ պա­կաս տա­րօ­րի­նակ շար­ժու­մը:



Իշխանությունների նպատակը օգտագործվելն է ընդդեմ Ռուսաստանի. Տիգրան Աբրահամյան Կվարացխելիան ավելի ուժեղ է, քան ամբողջ Իսպանիայի հավաքականը.ՄամարդաշվիլիԹատերական անցուդարձ. ինչ դիտել այս շաբաթԲԱՑԱՌԻԿ. Ով է Իրանի նախագահի հավանական հաղթողը. Վերջին տվյալները ԻրանիցՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոցՀայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակԸստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվելՌԴ-ն և Իրանը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբՆիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներինՊեսկովը մեկնաբանել է Թրամփի և Բայդենի բանավեճըՈւկրաինան պետք է փրկել ԱՄՆ ազդեցությունից. պրոֆեսոր Ջեֆրի Սաքս«Համլետ»-ի ամեն մի նախադասությունը, կարծես, հենց այսօրվա մասին է. առաջնախաղ՝ Դրամատիկական թատրոնումՆոր նախագահն Իրանը կդարձնի համաշխարհային նշանակության գերտերությունՏեսնես ինչ կարծիքի է Նիկոլն իր ԱԽՔ-ի «փորած նոր փոսի» մասինՌԴ դրոշն ու գերբը պղծելը ֆաշիզմի դրսեւորում է. Ալլա Հակոբյան«Նախագահը չափազանց պատրաստված էր». Սպիտակ տունը բացատրեց բանավեճում Բայդենի ձախողումըՈւկրաինացի զինվորականները շարունակում են զանգվածաբար գերի հանձնվել (Տեսանյութ)Արեւմտաֆիլներն այլասերության համա՞ր են Եվրոպա ձգտում. Գյուլնարա ԱլեքսանյանԲրազիլացի «Նոստրադամուսը» վախեցնում է մարդկությանը անխուսափելի Երրորդ համաշխարհային պատերազմովՏիգրան Բարսեղյանը կհեռանա «Սլովանից», հայտնի է նրա հավանական նոր ակումբըՄեկնարկել են Դիարբեքիրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքներըԱՄՆ-ն «վիզ դրած» «Զանգեզուրի միջանցք» է սարքումՔրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվՍյամոյի հետույքը վառվում է, որ զրկվել է թուրքերի հետ միասին արցախցիներին թալանելու հաճույքից.Armenian infoՍԿԱՆԴԱԼ. Ձախողված անձերը` իրենց բանսարկություններով ու շոգմոգություններով, ապաստան ու սփոփանք են գտնում վարչապետ դարձած նախկին լրագրողի ճենճահոտ գրկում․ եկեղեցականՀՀ-ն հանձնառու է 1 ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունը և ստորագրել խաղաղության պայմանագիրըԱդրբեջանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ խոսել է «ՀՀ Սահմանադրության փոփոխության» մասինՀանձնվել չկա, հանձնվում են մենակ դագшղում… Ինչ էր ասել ուսանողներին Լալա ՄնացականյանըԱլիևը ցրել է Ադրբեջանի խորհրդարանը, սեպտեմբերի 1-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններНе виноватые мы, они сами ушли. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՀ-ն հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը. ԱԳՆ Նիկոլը հիմա հավատարիմներին ընտրում է բացառապես կնոջ մոտ ստուգարք անցնելուց հետո. ԲԱՄԲԱՍԱՆՔՄ-18 ԵԱ. ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻԱրեւմուտքը միլիոններ փոխանցե՞լ է «Էռատոյի» հաշվեհամարին՝ չգիտենք, բայց վստահ ենք` այնտեղ Նիկոլի գլուխը կշոյենԻշխանության եվրախաբեությունը․ Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացումԱրշակի «կրկին փորձիր»-ըԳուցե նոր չէ՞ ՀՀ քաղաքացիությունից Թանդիլյանի ամաչելը. ԶԱՐՄԱՆՔՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունըՇՏԱՊ. Քրեական հեղինակություն «Ֆազին» կյանքից զրկելուց հետո դեպքի վայրում հայտնաբերվել է զրահաբաճկոն՝ վրան գրված «Police». ինչ են կասկածում իրավապահներըԻ գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդներիՀայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս ՈւորլիքԵվրո-2024-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը(ֆոտո)Ցուցադրաբար նվաստացնում են Շահրամանյանին՝ մտածելով, որ դա կհեշտացնի իրենց հարաբերությունները թշնամու հետ, բայց ես լավ գիտեմ ադրբեջանցիներին, նրանք արհամարհում են թույլերին Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա. Արմեն ԱշոտյանԱՀԱԶԱՆԳ․ ՀՀ-ում գործում է բացառապես գողական օրենքը․ Աճում է ոչ միայն փողոցային կրիմինալը, այլեւ նաեւ ընտանեկան բռնությունների ահագնացող աճ է գրանցվումՍյունյաց ողջույններից հետո Սյունիքի ոգին չի կոտրվել, եթե կոտրվի կնշանակի Հայաստանն է կոտրվել. պատգամավոր Արթուր Սարգսյան (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է 9 ԱՄՍՈՎ ՈՒ ՏՈՒԳԱՆՎԵԼ 25.000 ԴՈԼԱՐՈՎ։Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода