Մինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցությունները
Միջազգային![Մինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցությունները](/timthumb.php?src=disc/25-06-24/29912f768215c34a4676bbc52fbe24b2.jpg&w=780)
Մինսկում մեկնարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, որի հետ Լավրովը բանակցություններ է վարել նախօրեին։
Հանդիպմանը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Մինսկի լիիրավ անդամակցության ուղղությամբ կատարված աշխատանքի համար։ Նա նաև հայտարարել է, որ առաջիկայում Աստանայում կանայալիք ՇՀԿ գագաթնաժողովի առաջին ակտը կլինի կազակերպությանը Բելառուսի պաշտոնական անդամակցումը։