ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ 1 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ ԲՐԻԿՍ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
Սպորտ![ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ 1 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ ԲՐԻԿՍ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ](/timthumb.php?src=disc/25-06-24/295c06af7b1893d05a6871e06313027d.jpg&w=780)
Կազանում ավարտված ԲՐԻԿՍ մարզական խաղերում, Հայաստանը ելույթներն ավարտել է 1 ոսկե և 7 բրոնզե մեդալով։ Վերջին բրոնզե մեդալը մեր թիմի կազմում նվաճել է ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ կուրաշ /կոխ ըմբշամարտ /մարզաձևի 65 կգ քաշային կարգում կանգնելով պատվո հարթակի 3֊րդ աստիճանին։ Մեր երկրի հավաքականը 90 երկրների թեժ պայքարում 8 մեդալով զբաղեցրել է 14-րդ տեղը։ Նշենք, որ հայ մարզիկներից միակ ոսկե մեդալը նվաճել է կարատեիստ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նա 5 հաղթական մենամարտ է անցկացրել ու հռչակվել չեմպիոն, նրա թիմակիցներից - 84 կգ քաշային ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ արժանացել է բրոնզե մեդալի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
![](disc/25-06-24/88a5ccf7ad189020a4703753609922e0.jpg)
![](disc/25-06-24/80c084fd507af931fe7c4bf73a08ef4e.jpg)