ՊԱՐԱԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է 6 ՄԵԴԱԼ
Սպորտ![ՊԱՐԱԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է 6 ՄԵԴԱԼ](/timthumb.php?src=disc/25-06-24/e16a539d7eaf168ac3473776a45c1b93.jpg&w=780)
Թբիլիսիում ընթացող պարածանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի թիմի 3 մարզիկներ 49 կգ քաշային կարգում աննախադեպ նվաճումներ են ունեցել.
ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆԸ 15-17 տարիքային խմբում 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ և նվաճել արծաթե ու բրոնզե մեդալներ։
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե ու ոսկե մեդալներ։
ԽՈՐԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ 18-20 տարիքային խմբում 105 կգ արդյունքով նվաճել է 2 ոսկե մեդալ։
Նշենք, որ մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։
Հավաքական թիմի հետ են նաև մարզչական հետևալ կազմը Գևորգ Հովհաննիսյան /պատվիրակության ղեկավար /, Գրետա Վարդանյան Հարություն Մխիթարյան և Գոռ Նուրիջանյան։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
![](disc/25-06-24/ff186c04bda90d2b4ddc998236c25cfc.jpg)
![](disc/25-06-24/522f8e68c46841b083ac24b146342816.jpg)
![](disc/25-06-24/56882d018f41c6bca1a60089187c6279.jpg)