ԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն
Սպորտ![ԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն](/timthumb.php?src=disc/23-06-24/4df23526d4fc16b591bbebcc1f6757ea.jpg&w=780)
Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին։
Հայաստանի հավաքականից հաղթանակներ են տարել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանի ու Արսեն Դավթյանի մասնակցությամբ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։