Կտրել են հոգևորականի կոկորդը
ՀասարակությունԳրոհայինների հարձակման պահին Դերբենտի ուղղափառ եկեղեցում մոտ 40 ծխական է եղել, հաղորդում է Mash Telegram ալիքը՝ հրապարակելով սպանված հայր Նիկոլայի լուսանկարը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործները ներխուժել են եկեղեցի, կրակել պահակին ու կտրել քահանայի կոկորդը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակվողները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային սպասարկման կետի վրա։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է այս տեղեկությունը։