Ադրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվել
![Ադրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվել](/timthumb.php?src=disc/23-06-24/87604dafc1a4a2d8a453cb8f66d1eba9.jpg&w=780)
Արևմտյան Ադրբեջանի Աքստաֆա քաղաքում հարսանեկան արարողությանը մասնակցած ավելի քան 40 մարդ թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվել է, հայտնում է Սննդի անվտանգության հանրապետական գործակալության (AFSA) մամուլի ծառայությունը։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տեղի բնակիչներից մեկի կազմակերպած հարսանեկան արարողության ժամանակ տոնակատարության մասնակիցներին առաջարկվել է ուտել տնային պայմաններում (կենցաղային) պատրաստված տարբեր ուտեստներ՝ առանց համապատասխան ջերմաստիճանային պայմանների պահպանման: Սպասքներից նմուշներ են վերցվել լաբորատոր անալիզի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ