ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասին
![ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասին](/timthumb.php?src=disc/23-06-24/995f599988145e874c994e849475c99c.jpg&w=780)
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի, Սմոլենսկի, Լիպեցկի և Տուլայի մարզերի օդային տարածքներում ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ դրանցից 28-ը խոցվել է Բրյանսկի, երկուսը՝ Սմոլենսկի և Լիպեցկի, ևս մեկը՝ Տուլայի մարզերի երկնքում։
Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: