Տորեցկի ապագա «մեծ կթասան» սկսեց ուրվագծվել
Միջազգային![Տորեցկի ապագա «մեծ կթասան» սկսեց ուրվագծվել](/timthumb.php?src=disc/23-06-24/4fecd8f44bf9af65ad841319aaf471af.jpg&w=780)
Օչերետինոյից դեպի արեւմուտք «Օ» բանակախումբը ներխուժել է Եվգենովկա: Իսկ դա նշանակում է, որ մինչ այդ ջախջախել է ուկրաինական ուժերին Սոկոլում` շրջապատելով հակառակորդին:.
Եվ, բնական է, որ անմիջապես էլ վերսկսվեց հարձակումն ու արձանագրվեց ճեղքում Վոզդվիժենկայի ուղղությամբ: Թե ռուսների ինչին է պետք այս փոքրիկ բնակավայրը, ներկայացնելու առիթներ ունեցել ենք (https://iravunk.com/?p=286332&l=am): Այն դրավելուվ, ռուսական ուժերը դուրս են գալիս Պոկրովսկ-Կոնստանտինովկա-Բախմուտ ռազմավարական մեծ նշանակության ճանապարհ: Այն հիմնական ուղի է հանդիսանում Տորեցկի ուկրաինական ողջ պաշտպանական գոտու մատակարարումների համար: Գումարած, հնարավորություն կառաջանա մայրուղու երկայնքով հարված հասցնել` Տրոեցկի գոտին շրջապատման մեջ վերցնելու հեռանկարով (Քարտեզ 2):
Եվ վերջին շտրիխն այս պատմության մեջ: Այն ,որ վերջին երկու-երեք օրերին ռուսական ուժերն ակտիվորեն հարձակվում են Տորեցկի ուղղությամբ, եւ միայն դա հուշում է, որ գործ ունենք ընդհանուր մեծ օպերացիայի հետ: Ընդ որում, Տորեցկը այն վերջին հատվածներից մեկն է, որտեղ ուկրաինական կողմը ամրություններ էր կառուցում 2014թ.-ից է վեր, եւ այս պատերազմի ընթացքում ռուսներն այն ճեղքելու անգամ լուրջ փորձ չարեցին: Բայց այս անգամ հարձակվեցին ամենաամուր` Շումիի պաշտպանաման հատվածի վրա, եւ մի քանի կիլոմետրանոց շերտով ճեղքում ունեցան` մեկ օրում գրավելով ողջ պաշտպանական գոտին:
Տորեցկի հատվածում ուկրաինացիները, բնական է, միանգամայն կաշկանդված են, չեն կարող ռեզերվներ փոխանցել Օչերետինոյին ուղղությամբ ճեղքումը փակելու համար, եւ հակառակը: Ըստ այդմ, երկու ուղղությամբ էլ ռուսական ակտիվ հարձակումը շարունակվում է` ուրվագծելով Տորեցկի ապագա «մեծ կթասան»:
![](disc/23-06-24/21c51b9ad3094030cb0294d9134372d6.jpg)
![](disc/23-06-24/95be29abaa56199018ae983ed4597d1f.jpg)