«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ) Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին «Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջը Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Խայտառակություն էր, նման անմակարդակ լսումներ տեւական ժամանակ չէի հանդիպել. Բալասանյան

Ներքաղաքական

Արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպել էր լսումներ՝ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ, տեղի ունեցած լսումներն ու այնտեղ հնչեցված մտքերը որքանո՞վ իրատեսական դարձրին Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը:

— Լսումները ես կբաժանեի երկու մասի. առաջին՝ այն, որպես փաստ, անցկացնելը եւ երկրորդ՝ լսումների որակը: Վերջից եթե սկսենք, սա խայտառակություն էր, նման ցածր մակարդակի, ես կասեի՝ անգամ անմակարդակ լսումներ, տեւական ժամանակ չէի հանդիպել: Մարդիկ իրենց անձնական խնդիրներից ելնելով՝ իրենց ունեցած վատ հարաբերությունները կամ դժգոհությունը Ռուսաստանի հանդեպ փորձում էին փաթեթավորել՝ ներկայացնելով իբրեւ միջոց Եվրոպական միություն մտնելու եւ իրենց գլուխներն ազատելու: Այսինքն՝ ըստ էության, պետության շահը՝ ստորադասվում էր սեփական շահին: Սա լսումներ չէր, որպես այդպիսին, եւ նման ցածր մակարդակի լսումներից ելնելով՝ հանրաքվե անցկացնել, կարծում եմ՝ անթույլատրելի է:

Իսկ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու օրակարգ բերված գաղափարին:

— Գտնում եմ, որ նման աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, երբ Եվրոպական միությունն անգամ կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, եւ ինքն էլ իր ներսում ունի լրջագույն խնդիրներ, Հայաստանի կողմից հանրաքվեի անցկացումը ոչ միայն մեզ ոչինչ չի տալու, այլեւ լարելու է մեր հարաբերություններն Իրանի եւ Ռուսաստանի հետ: Իսկ եթե ավելի պատկերավոր նշենք, հանրաքվե անելով՝ մենք կանգնելու ենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ զրկվելու ենք Սյունիքը հայկական պահելու գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունից: Իսկ ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, եւ առհասարակ կարծում եմ՝ մեր պետության համար, Սյունիքը հայկական պահելը շատ ավելին արժե, քան Եվրոպական միությանը միանալու հանրաքվե անցկացնելը: Ընդ որում՝ այն դեպքում, երբ ոչ ոք մեզ նման հրավեր անգամ չի արել, եւ Հայաստանը շատ հեռու է այդ գործընթացներին մասնակցելուց, նույնիսկ զրկված է այդ հնարավորությունից:

Ամեն դեպքում, եթե անցկացվի այդ հանրաքվեն, չե՞ք կարծում, որ ընտրության հավասար պայմաններ պետք է ստեղծվի ՀՀ քաղաքացիների համար, եւ քվեաթերթիկում դրվի երկու տարբերակ՝ ուզում եք մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությո՞ւն, թե՞ Եվրամիություն:

— Իհարկե, ավելի ազնիվ կլիներ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցը համապարփակ դրվեր հանրաքվեի եւ, ըստ էության, երկու տարբերակ առաջարկվեր հայ ժողովրդին: Բայց իմ խորին համոզմամբ՝ Եվրոպական միությունն, այո՛, գեղեցիկ փաթեթավորված, փայլփլուն կոնֆետի նման ինչ-որ մի կազմակերպություն է ցանկանում ներկայացնել իրեն, սակայն խորքային երբ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ ԵՄ-ի մեջ մտնելը ո՛չ անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ մշակութային, ո՛չ հոգեւոր արժեքների պաշտպանության տեսանկյունից մեզ ոչինչ չի տալու: Այդ մի խումբ մարդիկ, ովքեր լսումների ժամանակ նստած էին Ազգային ժողովում, տպավորություն է, որ ուղղակի աձնական շահագրգռվածությունից ելնելով էին այնտեղ՝ հույս ունենալով, որ մի օր եթե Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, իրենք էլ կդառնան Եվրախորհրդարանի պատգամավորներ, կգնան իրենց համար եվրոպաներում կապրեն՝ հեռվից թաց աչքերով մտահոգվելով հայրենիքի մասին, բայց իրականում՝ մտահոգվելով սեփական բարեկացության ապահովման հարցով: Այո՛, այդ լսումներում սեփական բարեկեցության ապահովման խնդիր էր դրված եւ ոչ ավել, այդտեղ լրջություն չկար, ու ընդհանրապես՝ այդ գործընթացը չի բխում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода