Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ
ՄիջազգայինԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իսրայելում փշաքաղվել էին Իրանի պատասխան հարվածի հեռանկարից՝ Թել Ավիվի իշխանություններին ստիպելով, որ Թեհրանին «աղաչեն» զերծ մնալ հետագա գործողություններից: Դրա մասին հայտնել է Mehr-ը:
«Իրանի պաշտոնատար անձինք պատերազմի չեն ձգտում։ Միևնույն ժամանակ Թեհրանում որոշակի կարմիր գծեր են պահպանում, որոնք իսրայելցիները հաշվի չեն առել։ Նրանք (Իսրայելի իշխանությունները) չէին սպասում, որ Իրանը կարձագանքի»,- հայտարարել է Հաջիզադեն։
ԻՀՊԿ հրամանատարը պատմել է, որ իսրայելցի պաշտոնյաներն իրենց սպառնալիքները փոխանցել են միջնորդների միջոցով։ Բայց մի քանի օր անց նրանք հասկացան, որ Իրանը ուշադրություն չի դարձնի սպառնալիքներին և մտածում է հակահարված տալ իր տարածքից, այլ ոչ թե տարածաշրջանի դաշնակից խմբավորումներից», - ասել է Հաջիզադեն: