Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
Միջազգային![Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը](/timthumb.php?src=disc/22-06-24/f1df5ccffcc5ef75fe48e4df8cc34ec0.jpg&w=780)
Եգիպտոսը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը, տեղեկանում ենք Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայությունից:
Եգիպտոսի ԱԳՆ-ն բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի Հանրապետության աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։
Պաշտոնական Կահիրեն նաև կոչ է արել միջազգային ազդեցիկ կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, միջամտել՝ պաշտպանելու նրանց իրավունքները: