Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա
Միջազգային![Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա](/timthumb.php?src=disc/22-06-24/68b612a557e1aec876a96c0c6f04e103.jpg&w=780)
Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ասել է Զախարովան։
Ինչպես հայտնել ենք, Վաշինգտոնը փակում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը և ռուս դիվանագետներին զրկում երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից։
«Մեր դեմ ամեն օր հարձակումներ են կատարվում, իսկ այսօր ամերիկացիները մեզ ծանուցում ուղարկեցին, որ վիզաների կենտրոնը փակվում է, և այժմ լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,-ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Դեսպանն ընդգծել է, որ ամերիկացիները «փորձում են կոտրել» Ռուսաստանին և «ստիպել դիվանագետներին թաքնվել դեսպանատան պատերի հետևում», բայց «դա տեղի չի ունենա»։