Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա
Միջազգային![Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա](/timthumb.php?src=disc/21-06-24/8169830cf735251ea2dceb73561c0f7d.jpg&w=780)
Պաղեստին պետությունը ճանաչելու վերաբերյալ Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների և մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է Նեթանյահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։