Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին
Միջազգային![Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին](/timthumb.php?src=disc/21-06-24/b78148234d157589c217fa77cf5de9a6.jpg&w=780)
Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Սակայն դա հնարավոր կդառնա, երբ նրանք պատրաստ լինեն դրան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք այս առանցքային, կենսական հարցերի լայն միջազգային քննարկմանը, ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպությունում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի գործընկերների, այնպես էլ միջազգային այլ միությունների՝ եվրոպական և ՆԱՏՕ-ի հետ: Բնականաբար, դա տեղի կունենա, երբ նրանք պատրաստ լինեն դրան»,- ասել է Պուտինը։