«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ հատուկջոկատայիններն առգրավել են Արցախի նախագահի ծառայողական մեքենան
Հասարակություն![«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ հատուկջոկատայիններն առգրավել են Արցախի նախագահի ծառայողական մեքենան](/timthumb.php?src=disc/21-06-24/4b68019b4a1cde381a97326a95cb385e.jpg&w=780)
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։
Լրագրողների հետ զրույցում տեղում աշխատող քննիչը նշեց, որ Քրեական վարույթի շրջանակներում է ամեն ինչ տեղի ունենում։
«Նախաքննության գաղտնիք է, այս փուլում չենք կարող հայտարարել ոչինչ։ Առգրավված մեքենան տեղափոխում ենք հատուկ պահպանման տարածք՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասաց նա։
«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»,- հավելեց նա։