ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում Ռուսաստանի դեսպան
Միջազգային![ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում Ռուսաստանի դեսպան](/timthumb.php?src=disc/21-06-24/2176baff0fc6161f95d62afb5286b665.jpg&w=780)
Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նման հայտարարությամբ РИА Новости-ի փոխանցմամբ հանդես է եկել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ռուսական կողմը համոզված է, որ տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտությունն անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է ու կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ հայտարարել է դեսպանը։