«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Մամուլի տեսություն![«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»](/timthumb.php?src=disc/21-06-24/f3ed8670f85e129306bd4e0c92b6dcce.jpg&w=780)
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ճշտվող տվյալների` Նիկոլն այս ամբողջ ցույցային ժամանակաշրջանում մեկ այլ շատ լուրջ մտավախություն էլ ունի: Ու որքան էլ տարօրինակ է, այս անգամ` ոչ թե ընդդիմադիրների, այլ իր իսկ «մարդակեր բերետավորների» հետ կապված:
Մտավախությունների բերող դետալներից մեկը, օրինակ, անցած տարի Արցախը հանձնելուց առաջ կազմակերպված, այսպես ասած, հայ-ամերիկյան զորավարժանքներն են: Դրա հետ կապված` ժամանակին շրջանառվել է վարկածը, որ ամերիկյան «իսնտրուկտորները» զորավարժանքի անվան տակ ամեն մի գազանության վարժեցնում էին բերետավորներին, որ եթե հանկարծ լինի ժողովրդական ընդվզում, նրանք չընկրկեն:
Ամեն դեպքում, աղբյուրի պնդմամբ, Նիկոլը սկսել է «100 կիլոմետրից շրջանցել» այն վայրերը, որտեղ բերետավորները օպերացիաներ են անում:
Այսինքն, փորձում է թույլ չտալ, որ հանկարծ ու հանկարծ իրեն անակնկալի բերեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում