Տիկնիզյանը դարձյալ ոչ է ասել «Զենիթին»
Սպորտ![Տիկնիզյանը դարձյալ ոչ է ասել «Զենիթին»](/timthumb.php?src=disc/21-06-24/0e167c88279a21787ee01bfc50b38a7e.jpg&w=780)
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձյալ ոչ է ասել Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», այս մասին հայտնում է Metaratings.ru-ն, մանրամասնելով՝ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել պայմանագրի կետերի շուրջ: Տիկնիզյանի ներկայացուցիչները որոշել են դադարեցնել բանակցությունները «Զենիթի» հետ:
Հայ ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո «Լոկոմոտիվի» կազմում սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը հունվարին ևս հրաժարվել էր տեղափոխվել «Զենիթ»: