Պուտինի Փհենյան այցի երկու կարեւորագույն արդյունքները
ՄիջազգայինՊուտինի Փհենյան այցի երկու կարեւորագույն արդյունքները:
Ռուսաստանը հայտարարեց, որ այլևս մտադիր չէ հետևել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, թե՛ առանց դրա, որոնք խիստ սահմանափակում են երկու երկրների փոխգործակցությունը։ Այն, ինչ վաղուց էր սպասվում: Այս քայլից հետո բացվում են հորիզոններ՝ անսահման և փոխշահավետ՝ օրինական աշխատանքային միգրացիայից մինչև երկու երկրներում առևտրի և արդյունաբերության զարգացում:
Ընդ որում, սա ամենեւին էլ միայն Հս. Կորեային չի վերաբերում: Եթե ներկա աշխարհում ՄԱԿ-ն եւ նրա ԱԽ-ն դարձել են Արեւմուտքի ձեռքին երկիմաստ գործիք. պետք եղավ` խոսում են ՄԱԿ-ի կանոնակարգերից, կեպք եղավ` հանգիստ հրաժարվում են դրանից, ապա հիմա Ьոսկվան պարզ ցույց տվեց, որ ինքը եւս անցնում է այդ կուրսին. կանի այն, ինչը բացառապես իրեն է ձեռնտու:
Երկրորդը: Պուտինը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որը կստանա ժամանակակից սպառազինության համակարգեր՝ ի պատասխան Ուկրաինային արևմուտքի մատակարարումների։ Ինչը կփոխի ուժերի հարաբերակցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Եթե նախկինում Փհենյանի հայտարարությունները հրթիռով Վաշինգտոն հասնելու մտադրության մասին զուտ տեսական էին, ապա այժմ դա միայն քաղաքական կամքի խնդիր։ Կարիք չկա ասելու, թե ինչ են զգում հիմա Սեուլում և Տոկիոյում։
Իսկ թե ինչ կստանա Ռուսաստանը դրա դիմաց՝ արկերից և համաղարկային կայանքներից մինչև Հյուսիսային Կորեայի կորպուսը Խարկովի մատույցներում, պարզ կդառնա մոտ ապագայում։