Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Մշակութային![Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում](/timthumb.php?src=disc/20-06-24/2c89237998ec44a21f80fc2cbbb53cff.jpg&w=780)
Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ:
Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը` Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդը`խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թեվրիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերին դիմավորել և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Ջո Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ավարտին Ջո Մանգանիելոն Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
![](disc/20-06-24/e7fcf3fd916f125329b22f95a789cfca.jpg)
![](disc/20-06-24/98ade716784df6e01877bb3a06c554b7.jpg)
![](disc/20-06-24/ee67c525715672e2d199457faf570a9b.jpg)
![](disc/20-06-24/4a416bdd40505e8f4cdafb57d70d038e.jpg)
![](disc/20-06-24/c7202a2f89773ba1eba7c0ec5c94780c.jpg)
![](disc/20-06-24/104654f3a9c1342cd6daa4ce0a12ca98.jpg)
![](disc/20-06-24/bfa15b7093397f38223e5a950c8e64e0.jpg)
![](disc/20-06-24/084000b9a1bf71b9f7188d05317e1264.jpg)