Բաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը
Միջազգային![Բաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը](/timthumb.php?src=disc/19-06-24/8d332b08bfe7e68f6bcf823bc13d5374.jpg&w=780)
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն որոշել է «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարությանը։
Այսպիսով, Հաջիզադեն նշել է, թե մերժում են վերոնշյալ հայտարարությունը, որն իբր թե արդարացնում է զինվելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: