Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին
Միջազգային![Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին](/timthumb.php?src=disc/19-06-24/95dbf37f534e4f1e4114f6c252eee36d.jpg&w=780)
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախարարների կաբինետի խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմիի խոսքերը։
«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրին», - ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը։
Նրա փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է Իրանի Մեջլիսին։
Հաղորդվում է, որ համաձայնագիրը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այնուհետև հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։