Ռուսական ստրատեգիական նշանակություն օպերացիան ակտիվորեն զարգանում է (Քարտեզ)
Միջազգային![Ռուսական ստրատեգիական նշանակություն օպերացիան ակտիվորեն զարգանում է (Քարտեզ)](/timthumb.php?src=disc/19-06-24/4787d9ebd0952d4222c2852c64b03890.jpg&w=780)
Երկօրյա համառ մարտերի արդյունքում ռուսական ուժերին հաջողվել է գրավել Օչերետինոյից արեւելք գտնվող Սոկոլ բնակավայրին հարևակից ուկրաինական շատ ուժեղ ամրացված գոտին: Այդ տվյալներով, ռուսները գրավել են նաեւ Սոկոլի մեծ մասը եւ վերեւից հարձակում են սկսել հարեւանությամբ գտնվող Եվգենովկայի վրա:
Ռառզմավարական տեսանկյունից Սոկոլի եւ նրա հարակից պաշտպանական գոտում գրավումը հսկայական նշանակություն ունի: Նախ, դա բացում է ինքն իրենով ստրատեգիական նշանակություն ունեցող Պրեգրես բնակավայր տանող ունի:
Բայց ամենակարեւորը: Ինչպես տղոկացրել ենք (https://iravunk.com/?p=285803&l=am), ռուսական ուժերն ակտիվ հարձակում են իրականացնում դեպի Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղի, եւ Վոզդվիժենիե փոքրիկ բնակավայրի մատույցներում են, որը գրավելու դեպքում մինչեւ մայրուղի կմնա մոտ 3 կմ-ի կարգի տարածք: Հարձակումը կանգ է առել, քանի որ կա թուերից հարձակվող ուժերին հարվածելու ռեալ վտանդ: Եվ սոկոլի գրավումն էապես նվազեցնում է այդ վտանգը` ռուսական ուժերին հնարավորություն տալով դուրս գալ մայրուղի:
Իսկ ահա Պոկրովսկ-Կոնստանտինովկա-Բախմուտ նշանակությունն այն է, որ հիմնական ուղի է հանդիսանում Տրոյեցկի ուկրաինական ողջ պաշտպանական գոտու մատակարարումների համար: Գումարած, հնարավորություն կառաջանա մայրուղու երկայնքով երկկողմ հարված հասցնել` Տրոեցկի գոտին շրջապատման մեջ վերցնելու հեռանկարով (Քարտեզ 2):
Ըստ այդմ, պատահական չէ, որ ռուսները միաժամանակ միանգամայն ակտիվ հգրետանային հարձակում են իրականացնում Նյու Յորք - Տրոյեցկ ուղղության վրա, որը ուկրաինական բանակի հնարավորությունները կսահմանափակի` այս հատվածից ռեզերվներ տեղափոխելու հարցում` մայրուղին պաշտպանելու համար:
![](disc/19-06-24/7da98b9c6f076c735b0cde1640378b33.jpg)