Մեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին «ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆ Հայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովում Լեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկա Հպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավոր

Ներկաները պղծեցին մեր պատմությունն ու եկեղեցին. Շպռոտ

Մշակութային

Թե ինչու երգչուհի ՇՊՌՈՏԸ (Անի Թովմասյան) մեկնեց Հայաստանից եւ ինչպես է գնահատում Հայաստանում ստեղծված ներկայիս վիճակը, «Իրավունք»-ը պարզել է նրա հետ զրույցում:

«ԻՆՔՍ ԻՆՁՆԻՑ ԷԻ ՈՒԶՈՒՄ ՓԱԽՉԵԼ, ՈՐՆ ԱՄԵՆԱՄԵԾ  ՍԽԱԼՆ Է»

Ինչու՞ որոշեցիք մեկնել Հայաստանից։

— Վաղուց է, որ մեկնել եմ ՝ արդեն 14 տարի է։ Շունչս կտրվում էր։ Որպես արտիստ՝ հասել էի մի կետի ու հասկանում էի, որ ավելի մեծ հնարավորություններ ունեմ, սակայն Հայաստանում չեմ կարողանում այն ներկայացնել ու մի տեսակ հոլիվուդյան երազանքներ ունեի, մտածում էի` գնամ, ավելի մեծ բեմեր գրավեմ: Մի քիչ էլ քաղաքական էր մեկնելուս պատճառը, ես ավելի լիբերալ երկիր էի ցանկանում, բայց թերեւս ամենամեծ պատճառն այն էր, որ ինքս ինձնից էի ուզում փախչել, որն ամենամեծ սխալն է։ Թվում է, թե որ գնաս այլ երկիր, պրոբլեմները կնվազեն, մինչդեռ ավելի ավելացան։

Ինչպե՞ս կգնահատեք հայկական շոու-բիզնեսում առկա իրավիճակը:

Շատ լավ, տաղանդավոր սերունդ ունենք։ Լավ գործեր են ստեղծում եւ ավելի ազատ են։ Մի քիչ Եվրոպայից են շատ վերցնում, ԱՄՆ-ից, ինչ ես էլ եմ ժամանակին արել։ Երեւի, դա նորմալ է։ Հիմա ինձ շատ դուր է գալիս, երբ երիտասարդներն ավելի հայկական ելեւէջներով են հանդես գալիս, տարազով։ Նորամուծություններ են անում, բայց կարեւորը, մեր լեզվով ասեմ՝ ոչ թխած, այլ հենց իրենք են ստեղծում ու ստեղծագործում։ Միակ բանը, որն ինձ խանգարում է, երբ տեսնում եմ Եվրոպայի հետքը։ Ես հասկանում եմ իրենց՝ սիրում են օտարամոլությունը, ես էլ եմ այդպես եղել, բայց կգա ժամանակ, ու կհասկանան, որ այն, ինչ մերն է, դրանով մենք շատ հարուստ ենք։

Ի՞նչ պետք է փոխվի, որ արվեստագետները մնան եւ ստեղծագործեն հայրենիքում։

Յուրաքանչյուրիս, որ կարող է պահել հայրենիքում, դա մեծ սերն է։ Հիմա կարող եք հարցնել՝ բա ինչո՞ւ ես գնացի, արդյոք չունեի սեր հայրենիքի նկատմամբ։ Անկեղծ ասեմ՝ ո՛չ, եթե սիրեի, կմնայի։ Գիտե՞ք, երբ են գնահատում հայ լինելը, երբ ճանաչում ես քո ինքնությունը։ Եթե չգիտես, հավատում ես պրոպագանդային, որ հայը արժեքներ չունի, որ հայը գցող ու խաբող է, ու դու ցանկանում ես փախչել դրանից, ցանկանում ես գնալ ավելի զարգացած երկիր, որ քեզ լավ զգաս։ Սակայն, երբ մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, ինչը ես այսօր անում եմ՝ ուղղակի կարդում եմ հայոց պատմություն, որը, ցավոք, երիտասարդ տարիքում այդքան չի հետաքրքրել, ուսումնասիրում եմ Առաքելական ուսմունքը, մեր հայրերին՝ ներկա պահին Եղիշե եմ կարդում, ու այդժամ գնահատում ես ինքնությունդ, ամեն մի մասն ու սանտիմետրը հայրենիքիդ։ Բնականաբար, հարց կառաջանա՝ թե ես ինչո՞ւ չեմ վերադառնում։ Դա բոլորովին այլ պատմություն է՝ ես եկել, կայացել եմ այստեղ, ծախսելով բավականին մեծ ռեսուրս, որպեսզի ունենամ այն, ինչ ունեմ։ Ու չգիտեմ արդյոք կունենամ այդքան էներգիա, որ գամ ու զրոյից նորից սկսեմ Հայաստանում, ես արդեն 44 տարեկան եմ։ Ի դեպ, կան մարդիկ, ովքեր գալիս ու հետ են վերադառնում Հայաստան՝ հասկանալով, որ հայրենիքն է ճիշտ։ Օրինակ, հայրենիքում ես արտիստ էի, ով մեծ բեմերում էր հանդես գալիս եւ որակով երգեր էր երգում, իսկ այստեղ դարձա ռեստորանային երգիչ ու բացարձակ չեմ ստեղծագործում։ Ցավոք, մշակույթով էլ չեմ զբաղվում, չնայած այս ամենին՝ ինչ էլ անում եմ, փորձում եմ որակով անել, բայց մարդ միայն իր երկրում է ոգեշնչվում։ Ես երբ գալիս եմ Հայաստան, այդ ժամանակ եմ միայն կարողանում երգ գրել։ Երանի այն արտիստներին, որ մնում են հայրենիքում. չնայած նրան, որ ունեն հնարավորություն ԱՄՆ մեկնելու, բայց չեն մեկնում։

«ՉԿԱ ՀԱՐԳԱՆՔ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Տեսնելով Հայաստանի ներքաղաքական իրադրությունը՝ ի՞նչ գնահատական կտաք։

— Սա ինձ համար շատ ցավոտ հարց է, ես նախկին իշխանությանը տանել չեմ կարողացել, բայց ներկայիս իշանությունն ավելի վատն է։ Սրանք գայլեր են ոչխարի մորթով։ Իրենք, թվում է՝ բարի, սոլիդ, ժպիտով են, բայց իրենց արածները չի համապատասխանում իրականությանը, ու դա ամենից վտանգավորն է, որովհետեւ, եթե նախկինները ուտում էին եւ այլն, ներկաները դրան ավելացրին պղծությունը՝ պատմության հերքումը, Մասիս սարի ու եկեղեցու հերքումը։ Նրանք թիրախավորեցին ազատամարտիկին, նրանց կանանց, մայրերին։ Ես ինքս ազատամարտիկի աղջիկ եմ ու չեմ պատկերացնում, որ մեկը կարող է կպնել իմ տատիկին, իմ մորը։ Չկա հարգանք նահատակների ծնողների նկատմամբ։ Ներկայիս իշխանությունը հերքում է այն, ինչ հայը երբեք չէր հերքի։ Ես քաղաքականությունը համարում եմ շատ կեղտոտ մի բան։ Ու քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, մեծամասնությունը չարից են ոգեշնչվում։ Ցավոք, մեր իրականության մեջ այդպես էլ չտեսա խղճով, հավատացյալ քաղգործիչ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ քաղաքականությամբ զբաղվող անձը՝ լիդերը, հավատա Աստծուն ու պահի պատվիրանները, միայն այդ ղեկավարին կարելի է վստահել։ Միայն խոսքերով չէ, որ Առաքելական եկեղեցուն են հավատում։ Օրինակ, այժմյան ղեկավարությունը երբ մեջբերում է կատարում Աստվածաշնչից, ես անիջապես հասկանում եմ, որ աղանդավոր են, այսինքն՝ «բողոքական» են նրանք։ Այդ մեջբերումները չեն պատկանում Առաքելական ուսմունքին, եւ ընդհանրապես իրենց վերաբերմունքը շատ վտանգավոր է։ Եթե մենք չվերադառնանք մեր եկեղեցին, ուղղակի կկործանվենք։

Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտեցումն ինչպիսի՞ն է ներկայիս վիճակի վերաբերյալ։

— Սփյուռքում բավական սրտացավ հայեր կան։ Ես դա առավել նկատեցի պատերազմի ժամանակ, երբ սկսեցի գումար հավաքել մեր զինվորների, անապահով ընտանիքների, արցախցիների համար։ Հրաշալի հոգատար մարդիկ կան, ովքեր ցավում են մեր հայրենիքի համար, շատ կիրթ են ու հավատացյալ: Կարող եմ ասել՝ շատ ավելի սրտացավ են, քան Հայաստանում ապրող շատ-շատ հայեր։

«ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»

Ինչո՞վ կբացատրեք շատ մշակութային գործիչների անտարբերությունն ու լռությունը՝ ստեղծված իրավիճակում։

— Ներկայիս իշխանության մոտ շատ լավ է ստացվել բաժանել ժողովրդին երկու բանակների ՝ սեւերի ու սպիտակների։ Դա մարդկանց հեշտ կառավարելու միջոցներից է։ Եթե ժողովուրդը մեկ գաղափարով, միաբան ու հավատքով եղավ, հնարավոր չի լինի կոտրել այդ ժողովրդին։ Երբ ես դարձա հավատացյալ եւ եկա Առաքելական եկեղեցի, շատ հետեւորդներ կորցրի, որովհետեւ շատ բան փոխվեց՝ իմ հագուկապը, իմ երաժշտությունը, իմ ազատամտությունը։ Ինձ համար շատ կարեւոր դարձավ ցանկացածի կարծիքը, ու ես, իսկապես, կորցրի ե՛ւ հետեւորդների, ե՛ւ պատվիրատուների։ Բայց ես չվախեցող ու չհանձնվող տեսակ եմ՝ անգամ այդ ամենը կորցնելով։ Շատերը հիմա մտածում են՝ աջդ քաշիր, քո համար ապրիր, իսկ ես այդպես չեմ մտածում, անգամ այն ժամանակ, երբ ես Շպռոտն էի, իսկ հիմա ավելի շատ փորձում եմ լինել Անի Թովմասյան։ Չեմ դատում ոչ ոքի։ Երբ նրանք մասնակցում են որեւէ ցույցի, նրանց բռնում, տանում են, ու հետեւաբար վախենում են արտիստները, բայց սա այն օրհասական պահն է, որ պիտի չվախենալ։

Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։

Իմ միակ հույսն Աստվածն է, որովհետեւ մենք անելանելի վիճակում ենք այսօր։ Մենք ունենք թշնամի, ով ուժեղ է։ Իսկապես պետք է վերադառնալ դեպի Աստված, ու ղեկավարներն էլ պետք է ընդունեն հանդիմանությունը։ Աղոթենք ու հավատանք աղոթքի ուժին։

«ԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՄ ԵՂԵԼ, ԻՍԿ ՀԻՄԱ ՀԱՃԱԽՈՒՄ ԵՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԴՊՐՈՑ»

— Կրկին վերադառնանք մշակույթին. ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ։

— Չգիտեմ։ Եթե լինում են դուետներ, դա լինում է պահի ազդեցության տակ։ Արվեստագետների մոտ այսպես է, կարող է հանդիպել մի ծանոթի ու առաջարկել շատ սիրուն գործ անել։ Ի դեպ, Տիգրան Ժամկոչյանի հետ նոր գործ ենք անում՝ հին երգերից։ Շատ սիրում եմ Տիգրանին, իսկական թասիբով ապարանցի է։ Ունեմ նոր երգ, որն արդեն հասանելի է իմ յութուբյան ալիքում, բայց տեսահոլովակի վրա առանձնապես չեմ աշխատել, պարզապես, հեռախոսով նկարել ու տեղադրել եմ։ Հիմա ինձ մոտ այդքան ստեղծագործական վիճակ չէ, որքան հայրենիքի ցավն է, հոգեւոր վիճակն է։ Ստեղծագործական կյանքս հիմա մի քիչ փոխարինվել է հոգեւոր վիճակի, ինչի համար երջանիկ եմ, որ ընկել եմ այս աշխարհ ու շնորհակալ եմ մեր հոգեւոր հայրերին, որ պահել են այս գրականությունը, ու այն հասել է ինձ։ Ես նաեւ հաճախում եմ Աստվածաշնչյան դպրոց։

Միացյալ Նահանգներում այժմ ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում։

— Այստեղ երգում եմ միայն ռեստորաններում, ու եթե հրավիրում են խնջույքների, ապա սիրով երգում եմ մեր հայրենակիցների համար։ Այս վերջին երկու տարին է, ինչ միայն երգով եմ զբաղվում։ 12 տարի բանվորություն եմ արել, այսինքն՝ ոչ թե օֆիսային աշխատանք, այլ ֆիզիկական՝ հավաքարարություն, պապիկ պահել, ավազ կրել եւ այլ աշխատանքներ:

«ՄԻ՛ ՀԱՅՀՈՅԵՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ»

Հետեւելով Ձեր խոսքին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր հոգում շատ բան է փոխվել դեպի հավատք, դեպի սկզբունքներ… Ինչպե՞ս հասաք այդ կետին։

— Այս կետին հասա՝ բավական երկար ճանապարհ անցնելով։ Աղանդավոր եմ եղել, հետո աշխարհիկ կյանքով սկսեցի ապրել։ 15 տարի առաջ արդեն ուսումնասիրում էի «մտքի ուժ»-ը՝ փիլիսոփայություն, զբաղվում էի Յոգայով, հետո Բուդիզմ, հետո դարձա բուսակեր, հետո հումակեր, հետո սեռական փոքրամասնությանն էի պաշտպանում, ի դեպ, կրկնում եմ՝ 15 տարի առաջ։ Այս ամենն այնքան շարունակվեց, երբ մի օր լսեցի մի մարդու, ով իր խոսքով ազդեց գիտակցականիս վրա։ Ես վազելով գնացի Առաքելական եկեղեցի, վերցրի Աստվածաշունչը ու խոստացա հետազոտել իմ եկեղեցին, որին մինչ այդ ծանոթ չեմ եղել։ Շատ ազատամիտ եմ եղել, որը վատ տեղ է տանում։ Բայց այսօր բոլորին հորդորում եմ ՝ վերադարձե՛ք մեր ակունքներ, մեր Առաքելական եկեղեցի ու մի հայհոյեք մեր հոգեւորականներին:

Կվերադառնա՞ք…

— Թերեւս ամենադժվար հարցն է։ Առաջին իսկ օրվանից տոմս եմ գնել, որ վերադառնամ ու հետ եմ տվել։ Չէի դիմանում՝ գործ չկար, մյուս կողմից կարոտը։ Ես Հայաստանում լավ էի ապրում, բայց 14 տարի այստեղ ինչ ստեղծել եմ, եղել է շատ դժվարությամբ։ Երազում եմ Հայաստանում տուն առնել, ի դեպ, գյուղում, որ հող մշակեմ։ Աստված տա, երեխաներ ունենամ ու շատ կցանկանամ երեխաներս Հայաստանում մեծանան։ Ես տարին երկու անգամ գալիս եմ իմ երկիր, առանց Հայաստանի չեմ կարող, բայց վերջնական վերադառնալ՝ չեմ կարող ասել… դեռ չգիտեմ…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Մեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակիցԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. ԶաքարյանՆորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՀայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովումԼեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկաՀպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավորԱրցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода